Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր մանկության Լենդրուշը

08/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լենդրուշի քրոջ էջում տեսա Լենդրուշի նկարը եւ մի րոպեում հասա մանկություն. այնտեղ էլ էր պատերազմն իր հետքերը թողել, բայց մենք հորինում էինք աշխարհի ամենալավ խաղերը եւ խաղում: Մեր մանկությունը գունավոր չէր, բայց աշխարհի ամենասիրուն գույները մեր ներսում էին…Մենք ձեռնոց նետեցինք պատերազմին, մեր աղմուկը խառնեցինք նրա աղմուկին, ու մեր աղմուկը հաղթեց նրան, մեծացանք՝ բռնոցի խաղալով, բարձր երգելով, թաղից թաղ թափառելով, մեր երազանքները ծառերին փորագրելով… Լենդրուշն ինձանից մի տարով փոքր էր, բայց հազար անգամ ճարպիկ էր բոլորից, ինձանից՝ առավել եւս, որովհետեւ ես նման բաներում չէի փայլում: Քար նետելը մեր թաղի երեխեքի սիրած խաղերից էր. նետում էինք ու հետո հաշվում, թե ով է ամենահեռուն նետել: Դե, իհարկե, պարտվողը միշտ ես էի: Մի օր էլ միտքս փայլատակեց, ասացի. – Երեխե՛ք, եկեք իրիկունը քարերը դեպի երկինք նետենք, տեսնենք՝ ով կկարողանա աստղ ցած գցել: Ու ոչ ոք չասաց, որ դա հիմարություն է, ընդհակառակը՝ ոգևորվեցին ու մի-մի քար վերցրին: Երբ հերթը հասավ ինձ ու քարը նետեցի, խաղը միանգամից վերջացավ, որովհետեւ քարը շատ արագ հետ եկավ եւ ընկավ ուղիղ Լենդրուշի վրա: Քարը ճանկռեց ճակատը եւ արյուն եկավ: Նա լաց չեղավ, բայց նրա փոխարեն ես սկսեցի բարձր լացել: Մաման ձայնից դուրս վազեց եւ տեսավ արյունը. – Ո՞վ է քարով խփել, անամոթնե՛ր: Բոլորը լռեցին: Լենդրուշը ձեռքով սրբեց արյունը: – Ես եմ խփել, մա՛մ: Էդ պահին մաման մի կերպ զսպեց ծիծաղը. – Դո՞ւ …Քա՞ր, մի ծիծաղեցրու… -Չէ, ես, ես եմ արել…,- նորից կմկմացի: -Ամոթ նրան, ով արել է,- ասաց մաման ու Լենդրուշին տուն տարավ՝ վերքը մշակելու… Բոլորը սկսեցին ծիծաղել: -Ի՞նչ եք ծիծաղում: – Ասում ենք՝ կարող ա՞ քարի տեղ աստղ էր ընկել, չէինք նկատել… Հետգրություն․ Լենդրուշ ջան, երանի էս պատերազմն էլ մեր խաղերից լիներ ու վերհիշեինք մանկության խաղերի պես: Երանի երկնքից հրաշք ընկնի, ու դու արթնանաս չորսամսյա կոմայից եւ երեք զավակներիդ պատմես, որ մանկությունն աշխարհի ամենալավ բանն է, եւ իրենք էլ պիտի ձեռնոց նետեն պատերազմին’ բռնոցի խաղալով, թաղից թաղ թափառելով, ծառերի վրա երազանքներ փորագրելով… Հավատում եմ, որ կարթնանաս, որովհետև փոքրիկ Նորայրը մի օր նկարչության դասին ասաց. -Ընկե՛ր Հերմինե, դու ասել ես, որ Աստված լսում է երեխաների աղոթքները: – Հա, Նորա՛յր ջան, միշտ լսում է: – Ուրեմն Նարեկին էլ կասեմ, որ ինձ հետ աղոթի, գուցե էդպես ավելի շուտ լսի, ու պապան ավելի շուտ արթնանա… – Շատ ճիշտ ես որոշել, անպայման կլսի… – Եթե չլսի’ նամակ եմ գրելու, կուղարկե՞ ս: – Հա, կուղարկեմ… -Դե, պայմանավորվեցինք…
Մայոր Լենդրուշ Խաչատրյանը Արցախի Աշան գյուղից է, խիզախաբար կռվել է թշնամու դեմ եւ ծանր վիրավորում ստացել: Արդեն չորս ամիս է՝ կոմայի մեջ է եւ գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում: Ունի երեք զավակ: Հերմինե ԱվագյանՀամազգային հայ կրթամշակութային միության Արցախի մասնաճյուղի տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2021թ. բացարձակ առաջնահերթությունն է Սյունիքի բնակչության անվտանգության ապահովումը. Արթուր Դավթյան

Հաջորդ գրառումը

Էրդողանը Բոսֆորի համալսարանի ցույցերը բարդել է ընդդիմության վրա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

03/02/2026
Հոգևոր

Արշակ սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց. Արսեն Բաբայան

03/02/2026
Նորություններ

Իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը. Տիգրան Աբրահամյան

03/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանը Բոսֆորի համալսարանի ցույցերը բարդել է ընդդիմության վրա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական