ԱՄՆ նոր վարչակազմը նախատեսում է ընթացիկ ֆինանսական տարում (հոկտեմբերի 1-ից սկսած) փախստականների ընդունման քվոտան հասցնել 62,5 հազար մարդու: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այսպիսով ԱՄՆ-ն պատրաստ կլինի ընդունել 22 հազար փախստական Աֆրիկայից, 6 հազարը՝ Արևելյան Ասիայից, 4 հազարը` Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից, 5 հազարը՝ Լատինական Ամերիկայից, 13 հազարը` Հարավային Ասիայից: Մնացած 12,5 հազար տեղի համար որևէ տարածաշրջան նշանակված չէ:
Ջո Բայդենը նաև հայտարարել է, որ մտադիր է 2022 ֆինանսական տարում արտերկրից փախստականներ ընդունելու քվոտան հասցնել 125 հազար մարդու:






