ԱՄՆ-ն մտադիր չէ Թուրքիայի հետ ստեղծել աշխատանքային խումբ՝ լուծելու այն իրավիճակը, որը ստեղծվել է Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սատերֆիլդը:
«Ես կցանկանայի շեշտել, որ [С-400-ի վերաբերյալ] աշխատանքային խումբ գոյություն չունի և չի էլ լինի: Սա ԱՄՆ օրենսդրությանը հետևելու հարց է: Հուսով ենք, որ С-400-ի խնդիրը կարող է լուծվել, բայց եթե դա հնարավոր չէ, ապա մենք կշարունակենք մեր ուշադրությունը կենտրոնացնել մեր համագործակցության այն բոլոր ոլորտների վրա, որոնք ուղղակիորեն չեն ազդում մեր կողմից սահմանված պատժամիջոցների վրա», – նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: