Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՔԿ վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Լինելով ՀՅԴ անդամ՝ իմ աշխատանքը հայրենադավ իշխանություների հետ անհամատեղելի եմ համարում, որի պատճառով ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ ազատման դիմում։

Կեցցե Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը»,- գրել է Հակոբյանը և կցել դիմումը: