Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ լուրջ մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում Կապիտոլիումի գրոհի մասնակիցների հետապնդումը, ինչպես Վաշինգտոնին են մտահոգում Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունները:
«Իսկապես լուրջ մտահոգություն է առաջացնում հետապնդումների շարունակական արշավը հունվարի 6-ին այսպես կոչված Կապիտոլիումի փոթորկի մասնակիցների և, ընդհանուր առմամբ, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն վերջին նախագահական ընտրությունների արդյունքների հետ, որոնց իշխանությունները և նրանց հնազանդ լրատվամիջոցները հայտարարում են «ներքին ահաբեկիչներ», – մեջբերում է Զախարովային ՌԻԱ Նովոստին: