Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Շնորհակալություն» սոցցանցերին, որոնք կարողացել են ապահովել հանրության ամենաստորին շերտերի հաղթանակը արժեքների ու գաղափարների դեմ մղվող պատերազմում. Հրանտ Մելիք Շահնազարյան

30/01/2021
- Վերլուծություն

Մեր քաղաքացին գործում է ի շահ այլ ուժերի։ Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի արգելափակի, օրինակ, Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը երկրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Սիրելի ընկերներ, դեմ չե՞ք լինի, եթե գիշերվա այս ուշ ժամին սարսափ ֆիլմ հիշեցնող մի սցենար ներկայացնեմ ձեր ուշադրությանը։ Պատկերացրեք՝ կա ինչ-որ մի մարդ, ով ամեն ինչ գիտի ձեր մասին։

Գիտի, թե դուք որտեղ եք բնակվում, որ գույնն եք սիրում, երեկոյան ինչ եք ուտում, քնելուց առաջ ինչ եք կարդում, ում եք գաղտնի նամակներ գրում և այլն, և այլն։ Պատկերացրեք, որ նա տարիներով հետևել է ձեզ, ունեցել է ձեր բոլոր գաղտնիքներն իմանալու հնարավորությունը, այնքան տեղեկություն է կուտակել ձեր մասին, որ սկսել է կարողանալ ոչ միայն գուշակել ձեր բոլոր հաջորդ քայլերը, այլև վարքագիծ թելադրել ձեզ։ Օրինակ, որոշել՝ ում հետ շփվեք և ում հետ ոչ։ Ինչ մասնագիտություն ընտրեք և որ աղբյուրներից տեղեկություններ ստանաք։ Մի խոսքով, իմանա ձեր մասին ամեն-ամեն ինչ և պարտադրի ձեզ անել միայն այն, ինչ ինքն է կամենում։ Պատկերացրի՞ք։

Դե հիմա խնդրեմ ասացեք՝ ինչի՞ կվերածվի ձեր կյանքը, եթե հանկարծ նման բան տեղի ունենա…
Կարծում եք՝ անհնա՞ր բան եմ ասում։ Պիտի տխրեցնեմ. նկարագրածը ֆանտաստիկ սցենար չէր։ Այն, ցավոք, մեր իրականությունն է։ Իմ ու ձեր իրականությունը։

Վերջերս շատ եմ մտածում մեր ժողովրդի վարքագծի մասին։ Եվ ոչ միայն ես։ Ընկերներիցս ում հետ խոսում, բոլորը վստահ են, որ մեր ժողովուրդը նման չէ ինքն իրեն։ Օրինակ, ու՞մ մտքով կանցներ, որ նա կարող է հանդուրժել Արցախը թշնամուն հանձնած, 5000 երիտասարդների կյանք զոհաբերած և ազգային արժանապատվությունը գետնին գցած դավաճանի ներկայությունը երկրի վարչապետի պաշտոնում։ Բայց դա այդպես է։

Ու հիմա, երբ մտածում եմ այդ ամենի մասին, վստահ կարող եմ պնդել, որ մեր ժողովրդի նման վարքագծի պատճառը, իրականում, մեզնից դուրս է։ Օրինակ, սոցիալական ցանցերում է, որտեղ մեզանից յուրաքանչյուրի մասին տարատեսակ ուժեր մոտ չորս հազար միավոր տեղեկություն են հավաքել և օգտագործում են այդ ամենը մեր դեմ։ Բրիտանական հայտնի Cambridge Analytica ընկերության գործունեությանը շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր մարդ միանգամից կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում։

Աներևակայելի բան է։ Մեր ժողովուրդը կառավարվում է ոչ թե իր սեփական համոզմունքների, ոչ թե մեր պետության և/կամ մտավորականների ու առաջնորդների, այլ վերազգային կորպորացիաների կողմից։ Նրանք են որոշում, թե քաղաքական ինչ նախասիրություններ ունենա Հայաստանի քաղաքացին։ Ում թշնամի և ում բարեկամ համարի։ Ինչ ձգտումներ ունենա այս կյանքում… Եվ հետո էլ խոսում ենք կորցրածը վերականգնելու, դավաճանին ու թշնամուն պատժելու մասին։ Անհնար է։ Մեր քաղաքացին պաշտպանված չէ արտաքին ազդեցություններից։ Մեր քաղաքացին առաջնորդվում է օտարների ծրագրով։ Մեր քաղաքացին գործում է ի շահ այլ ուժերի։ Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի արգելափակի, օրինակ, Facebook սոցիալական ցանցի հասանելիություը երկրում։

Բայց կարո՞ղ է արդյոք Հայաստանը նման որոշում կայացնել։ Դժվար է ասել։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Որովհետև՝ նախ այդ պետություն էլ է կառավարվում հիշատակված օտարների կողմից և երկրորդ, արժանապատիվ կյանք դավանող և սպառողական տրամադրություններ ունեցող հասարակությունների պայքարում երկրորդը վստահ հաղթանակ է տանում։ Եվ կրկին, «շնորհակալություն» սոցիալական ցանցերին, որոնք կարողացել են ապահովել հանրության ամենաստորին շերտերի հաղթանակը արժեքների ու գաղափարների դեմ մղվող պատերազմում»։

Նախորդ գրառումը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում է. ԱՂԲՅՈւՐ

Հաջորդ գրառումը

Փաշինյանի դժգույն ապագան․ «168 ժամ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Պակիստանը շարունակում է թշնամություն անել մեզ հետ, աջակցել թշնամուն, իսկ մենք նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ «Պակիստան» անունը չենք շոշափում. Սուրեն Սարգսյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական