Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամերիկյան բարձրագույն համակարգում կադրային նոր փոփոխություններ են սպասվում

22/01/2021
- 22 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

[202100223.jpg] [202100224.jpg]

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

Որպեսզի պետությունը հուսալիորեն պահպանվի ամեն տեսակ անակնկալներից, ռազմական սպառնալիքներից, դիվանագիտական «սյուրպրիզ-ներից», տնտեսական հանկարծակի անկումներից, պահանջվում է ամենատարբեր տեղեկատվությունների ահռելի քանակ:

Տեղեկատվությունները ձեռք բերելու եւ դրանց հետ ճիշտ աշխատելու (վերլուծելու, գնահատելու, կանխատեսելու եւ այդ ամենի հիման վրա քաղաքականություն կառուցելու) համար պետությունները պահում են հետախուզություն իրենց վերլուծական կենտրոններով, առանձին ինստիտուտ-ներ, որոնք աշխատում են ստացված ու ձեռք բերված տեղեկատվությունների հետ:

Տեղեկատվությունը պետք է բոլորինՙ ԱՄՆ-ի նախագահին, Մեծ Բրիտանիայի վարչապետին, Ֆրանսիայի նախագահին, Գերմանիայի կանցլերին, Կրեմլի ղեկավարությանը, նույնիսկ շատ ավելի փոքր պետությունների ղեկավարներին, որպեսզի նրանք ճիշտ կառուցեն իրենց աշխատանքը:

Հետախուզությունները, եթե նրանք լավ ֆինանսավորված են, տեխնիկապես լավ զինված են, ունեն գործակալական ցանց եւ պրոֆեսիոնալ կադրեր, ապա նրանք հայթայթում են եւ նույնիսկ կարելի է ասելՙ արդյունահանում են հսկայական քանակությամբ ինֆորմացիա, եւ ոչ մի պետության ղեկավար, պետքարտուղար կամ արտգործնախարար չի կարող այդ ամբողջը ուսումնասիրել (նույնիսկ պարզապես թերթել) եւ տարանջատել դրանց մեջ կարեւորը, էականը երկրորդականից (չնայած պետք է նշել, որ երկրորդական տեղեկատվություններում նույնպես կարելի է հետախուզական «մթերք» գտնել): Դա կարող են անելի միայն հետախույզները:

Երբ վերջանում են պատերազմները, ռազմական առճակատումները, ապա պարտադիր սկսվում են «սառը պատերազմները», եւ հետախուզական գործառույթները մղվում են առաջին պլան: Հիշեցնում եմ, սառը պատերազմը դա հետախուզական գործառույթների հոմանիշն է: Սառը պատերազմի գլխավոր մասնակիցները դիվանագետներն, հետախույզներն ու պրոպագանդիստներն են…

Ամերիկյան Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջինա Հասփելը հույս ուներ, որ պետության ղեկավարի փոփոխությունից հետո իրեն կհաջողվի մնալ իր պոստում, նամանավանդ, որ բոլորին հայտնի էր իր եւ նախագահ Դ.Թրամփի հաճախակի առճակատումների մասին, որոնց ընթացքում տիկին Հասփելը մինչեւ վերջ ցուցաբերում էր սկզբունքայնություն եւ մնում էր իր դիրքերում: Սակայն նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը որոշեց ԿՀՎ-ի տնօրեն նշանակել արհեստավարժ դիվանագետ, ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռուսաստանում (2005-2008թթ.), Հորդանանում ԱՄՆ-ի դեսպան (1998-2001թթ.), Պետական դեպարտամենտի առաջին փոխքարտուղար (2011-2014թթ.) Ուիլյամ Բերնսին: 64-ամյա Ու. Բերնսը տիրապետում է ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն լեզուներին, համարվում է խորագիտակ, փայլուն կարիերա ունեցող դիվանագետ: Նա իր «հինգ մատի պես» գիտի Մերձավոր Արեւելքը եւ Ռուսաստանը, դրանց ուժեղ եւ թույլ կողմերը, խոցելի կետերը արտաքին ու ներքին քաղաքականության մեջ:

Աշխարհի շատ քաղաքական փորձագետներ եւ վերլուծաբաններ նրան համարում են ԱՄՆ-ի «գաղտնի դիվանագիտական զենքը», ում միշտ ուղարկել են այն վայրերը, որտեղ բարդ քաղաքական իրավիճակների հանգուցալուծման խնդիրներ են եղել: Բերնսը 33 տարի ծառայել է Պետդեպարտամենտում: Բացի վերը նշվածից, Բիլը (Ու.Բերնսը) միշտ համարվել է հուսալի թիմային խաղացող:

Եվ այսպես, եթե Բերնսը ներկայացվի այդ պաշտոնին եւ նրա թեկնածությունը հաստատի Սենատը, ապա նրան սպասում է դժվար, բարդագույն հրահանգներով լի, չզիջելու պայմաններում, ուղեղների մրցակցության եւ պայքարով լի երկարատեւ ճանապարհ:

Որոշ փորձագետներ նույնիսկ հաշվարկել են, թե որն է լինելու նրա թիվ 1 խնդիրը: Նա պետք է ապացուցի կամ հերքի այն պտտվող լուրերը, թե իբր Ռուսաստանը Աֆղանստանում օգնում է թալիբաններին (ընդ որում այդ շարժումը արգելված է նաեւ Ռուսաստանում):

Նշվում է, որ իբր այդ ապացույցներից է կախված, թե Ռուսաստանը ԱՄՆ-ի թշնամիների ցուցակում որերորդ տեղը կզբաղեցնի, եւ ինչ թափով ու ծավալով կշարունակվեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

2019թ. ԱՄՆ-ում տպագրվեց Ու. Բերնսի մեմուարները «Գաղտնի ուղիներ» խորագրով: Մեմուարներից հայտնի դարձավ, որ Բերնսը նաեւ որոշակի մասնակցություն է ունեցել որպես միջնորդ, 2015թ. Իրանի հետ միջուկային ծրագրի ստորագրված պայմանագրի գործընթացներում:

Իր մեմուարներում Բերնսը հիշել է նաեւ Ռուսաստանին: Մեջբերում. «Ռուսաստանը այնուամենայնիվ, մեծ երկիր է, հպարտ եւ ազդեցիկ, այդ երկիրը արհամարհել չի կարելի. հաշվի առնենք, որ թերեւս միակ միջուկային տերությունն է, որը կարող է համադրվել ԱՄՆ-ի հետ»…

Իհարկե ԱՄՆ-ը մեծ պետություն է եւ ամեն ինչ չէ, որ այստեղ որոշվում է հեշտությամբ, արագ եւ միաձայն: Բերնսը ունի հակառակորդներ, որոնք գտնում են, որ ԿՀՎ-ն կարիք ունի խիստ կապիտալ ռեֆորմների, որպեսզի համապատասխանի այսօրվա համաշխարհային ռեալիզմին, իսկ Բերնսը չլինելով կադրային հետախույզ, չի կարող դա իրականացնել: Այդ ուժերը գտնում են, որ ԿՀՎ-ի տնօրենի միակ ճիշտ թեկնածուն Մայքլ Մորելլան է, որն արդեն երկար տարիներ ղեկավարում է հետախուզության վերլուծաբանական կենտրոնը…

Ծանոթագրություն: Միգուցե այս հոդվածը հետաքրքրի քաղաքագետներին եւ որոշ գերատես-չությունների, շարքային ընթերցողների որոշ մասին:

Բայց մեզ համար շատ կարեւոր է, թե ինչպիսի՞ն են լինելու ԱՄՆ-Հայաստան հետագա հարաբերություն-ները, ինչքանո՞վ է ԱՄՆ-ը զսպելու Թուրքայի հետագա «ախորժակը» Հայաստանի նկատմամբ:

Որքանո՞վ է Հայաստանը հայտնվելու ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության առանցքում: Չմոռանանք, որ ԱՄՆ-ում մեծ դերակատարություն կունենան ամերիկյան հետախուզության տրամադրած տեղեկատվություններն ու գնահատականները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը․ Արփինե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Թովմաս Առաքելյանը գրում է. 2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի...

ԿարդալDetails

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական