Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմությանը պակասում է լաչառ, ղժղժան, պոպուլիստ առաջնորդը. «Հրապարակ»

26/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արդեն փաստ է, որ փաշինյանական իշխանությունն անկախ Հայաստանի ամենաձախողված, ամենաապազգային ու ամենահայրենաքանդ իշխանությունն է: Հասարակության մի մասը հստակ գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալն օրախնդիր է, և պա­հանջում է վարչապետի հրաժարա­կանը: Մյուս մասը, թեև գտնվում է հուսահատության մեջ, զգում է, որ խաբված է, դավաճանված է, սխալվել է՝ Նիկոլին իշխանության բերելով, սակայն չի գտնում այն առաջնորդին, ում հետևից պետք է գնա և ումով պետք է փոխարինի Փաշինյանին: Խնդիրն այն է, որ վերջին տարինե­րին Փաշինյանը հասարակությա­նը սովորեցրել է «ականջներով» առաջնորդվելուն: Այդ մասսան նման է «ականջներով սիրող» կնոջ, ում ամուսինը հարբեցող է, խաղամոլ, դա­վաճան, անբան, ընտանիքի հոգսերի մասին չմտածող, բայց գիտի, թե կնո­ջը դավաճանելուց և հարբած վիճա­կում գիշերը նրա հետ ծեծուջարդ ու «դեբոշ» սարքելուց հետո ինչ լավ ու շոյիչ խոսքեր կարելի է շշնջալ նրա ականջին, որ նորից նվաճի կողակցի սերը, չկորցնի վստահությունը: Ու կինն այդ գեղեցիկ խոսքերի, սիրո կեղծ խոստովանությունների ազդե­ցությամբ շարունակում է ներել ու սի­րել ամուսնուն, ապրել նրա հետ, որի սխալների պատճառով ընտանիքը և տունը քանդվում են:

Նիկոլը նման է այդ ամուսնուն, նա Հայաստանի քաղաքացուն «հպարտ» ասելով՝ ջարդեց նրա հպարտությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Էլ չենք խոսում արցախցիների մասին: «Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, խո­նարհվում եմ բոլորիդ առաջ» ասելով՝ Փաշինյանը սպանդանոց տարավ ազգի հազարավոր երիտասարդնե­րի, մեզ հայրենազրկեց, դարձրեց թուրքի ծաղրուծանակի առարկա, մեզ հաղթողից դարձրեց պարտվող ժողովուրդ: Բայց այդ ամեն ինչից հետո սկսեց նորից հիշեցնել, որ ինքը եկել է, որ «բարելավի» մեր կյանքը, որ ինչ անում է, մեզ համար է անում, որ փրկել է տասնյակ հազարավորնե­րի կյանքը, որ ապահովում է Սյունիքի անվտանգությունը, որ եկել է քաղաքացու՝ նախկիններից վրեժ լուծելու ժամանակը և այլն…

Այսօր ընդդի­մության հարթակում կանգնածները, պայքարի առաջնորդներն այլ կարգավիճակի մարդիկ են: «Հայրենի­քի փրկության ճակատի» վարչապե­տի թեկնածու Վազգեն Մանուկյանը հավասարակշիռ, գործի մարդ է, նա չի կարող դուրս գալ և ղժղժալով հայհոյել իշխանությանը, չի կարող լաչառություն անել հրապարակի հարթակում, չի կարող պոպուլիստական ելույթներ ունենալ և ոսկե սա­րեր խոստանալ: Այդպիսի մարդ, հավանաբար, չկա այսօրվա ընդդի­մության մեջ: Ուստի «ականջներով սիրող» հասարակությունը սպասում է, որ մի նոր լաչառ ու պոպուլիստ «Նիկոլ» դուրս կգա, կշոյի իր լսողա­կան համակարգը, ու այսօրվա Նիկոլին իրենք կփոխարինեն մեկ այլ «Նիկոլով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Թաթոյանը դիմում է Վենսին՝ մատնանշելով Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

03/02/2026
Նորություններ

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական