Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ամերիկացի լրագրող Լարի Քինգի մահվան կապակցությամբ, հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Քինգը բազմիցս հարցազրույց է վերցրել Պուտինից: Նախագահը միշտ բարձր է գնահատել նրա բարձր արհեստավարժությունն ու լրագրողական անվիճելի հեղինակությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը:
Քինգի թվիթերյան պաշտոնական էջում ասվում է, որ նա կյանքից հեռացել է շաբաթ օրը՝ 87 տարեկան հասակում: