Հունվարի 21-ին վերսկսվել են որոնողական աշխատանքներն Արցախի՝ մարտական գործողությունների հատվածներում:
«Երեկվա դադարից հետո այսօր որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի, Դրախտիկի և Ջրականի (Ջաբրայիլ) ուղություններով: Ընդհանուր առմամբ, մինչ օրս որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,-հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Աշխատանքներին մասնակցում են նաև անհայտ կորած զինծառայողների ծնողները: