Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ թուրք դիվանագետների կյանքը մի շաբաթով երկարեց

21/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրականագետ, հայ ազատգրական պայքարի, հատկապես  հայդուկական շարժման պատմությունը, Անդրանիկի գործունեությունը լիարժեք ուսումնասիրած Կարո Վարդանյանը պատմական ակնարկով արժևորել է ԱՍԱԼԱ-ի դերն ու նշանակությունը:

Հունվարի 20-ին ԱՍԱԼԱ-ի ստեղծման 46-րդ տարեդարձն է: Հունվարի 20-ին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունն է: Մտածում եք՝ ինչ կապ կա այս իրադարձությունների միջև՞: Կապ չկա, բայց կա մի շատ հետաքրքիր իրողություն: 1933 թվականին ԱՄՆ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելուց հետո նորընտիր նախագահների երդմնակալության արարողությունները տեղի են ունենում ընտրվելուն հաջորդող հունվարի 20-ին: Մինչ այդ երդմնակալության համար սահմանված էր մարտի 4-ը:

Հայտնի է, որ ԱՍԱԼԱ-ի հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանը 1972-ի վերջին այցելել էր Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարան, ներկայացել որպես պարսիկ մեծահարուստ, հյուպատոսին ու փոխհյուպատոսին գայթակղել Թուրքիայի համար արժեքավոր նվերներով, պայմանով, որ նվերները պիտի հանձնվեն իր հարկի տակ: Ահա 1973-ի հունվարի սկզբին Յանիկյանը հեռախոսազրույց է ունենում հյուպատոս Մեհմեդ Բայդարի հետ՝ հանդիպման օրվա մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով: Հյուպատոսը թերթում է իր օրացույցը և առաջարկում հանդիպել առաջիկա շաբաթ օրը՝ հունվարի 20-ին: Յանիկյանն այն է՝ պիտի համաձայներ, բայց հանկարծ հիշում է, որ այդ օրը պիտի տեղի ունենա նախագահ Ռիչարդ Նիքսոնի երդմնակալությունը: Այսինքն ԱՄՆ ողջ հասարակությունը, աշխարհն էլ նրա հետ, պիտի սևեռված լինեն այդ կարևոր իրադարձության վրա, և իր ծրագրած գործողությունը սպասված հնչեղությունը չի ունենա: Այնինչ Յանիկյանին պետք էր, որ աշխարհը խոսեր իր գործողության մասին, որ աշխարհը մտածեր, թե ինչու է ծերունի հայը թուրք դիվանագետներ սպանել: Ուստի վայրկենապես մի պատրվակ է հնարում ինչ-որ զարմիկի պսակադրության մասին, որին իր մասնակցությունը պարտադիր էր, և խնդրում է այլ ամսաթիվ: Հյուպատոսը նորից թերթում է օրացույցը և առաջարկում հաջորդ շաբաթ օրը՝ հունվարի 27-ը: Այսպիսով թուրք հյուպատոսն ու փոխհյուպատոսը շարունակում են ապրել ևս մեկ շաբաթ: Իսկ դրանից երկու տարի անց՝ 1975-ի հունվարի 20-ին ԱՍԱԼԱ-ն իր առաջին գործողությամբ հայտարարեց իր մասին:

Այսօր ԱՍԱԼԱ-ի ստեղծման 46-րդ տարեդարձն է: Հիշողներն ու արժևորողները Երևանում, Վանաձորում ու այլուր նշանավորում են այս տարեդարձը: Բայց այս տարի բոլորս գլխահակ ենք ու մեղավոր ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակի առաջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անդրադարձ Առողջապահության նախարարությանը Վարչապետի տրված գնահատականներին

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն Իրաքից Սիրիա է տեղափոխել երկու հարյուր զինվորականի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն Իրաքից Սիրիա է տեղափոխել երկու հարյուր զինվորականի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական