Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիամանթոն. ԹԻֆլիսի գրական շրջանակը.Նոր հանդիպումներ

17/10/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

            1913 թ. աշնանը Սիամանթոն  գալիս է Կովկաս: Բանաստեղծը`իբրև պատվո հուղարկավոր, Պոլսից Թիֆլիս էր ուղեկցում Սիմոն Զավարյանի աճյունը, և նրան այլևս երկրորդ անգամ բախտ չէր վիճակվելու տեսնել Թիֆլիսը:     
             Բանաստեղծը մտահոգ էր սեփական ժողովրդի անորոշ ճակատագրով: Թուրքական վայրագությունները խորը փոփոխություններ էին թողել նրա գաղափարական աշխարհի վրա, ստեղծագործելու հնար չկար, իսկ ազատ Թիֆլիսը նրան կանչում էր. «Եթե հնար ունենայի,- ասաց նա մի օր ինձ,- ուրախությամբ հոս կկենայի»-հիշում է Ալեքսանդր Շիրվանզադեն:   


            Ընդհանրապես, 1911-1914 թթ. ընթացքում Սիամանթոն քիչ գործեր է ստեղծել, այս շրջանում առանձնանում է նրա «Սուրբ Մեսրոպ » պոեմը, իսկ սիրո թեման այդպես էլ հեռու տարավ իր բանաստեղծություններից, թեև ինքնամփոփ, զգայուն ու համեստ բանաստեղծի սրտում սիրո կրակը երբեք չմարեց .«Իմ գրիչը իրավունք չունի ազգային ողբերգությունից զատ ուրիշ թեմաներ երգելու»- ասել է Սիամանթոն Ավետիք Իսահակյանին:
            Երբ Սիամանթոն եկավ Թիֆլիս, արդեն հռչակված էր իբրև բանաստեղծ, Թիֆլիսի գրական շրջանակաները նրա ստեղծագործությանը արդեն ծանոթ էին և գրկաբաց ընդունեցին  բանաստեղծին:      
            1913 թ. նոյեմբերի 9-ին Շիրվանզադեն մի երկտող է ուղարկում Հովհաննես Թումանյանին.« Յարճանյանը շատ ցանկանում է տեսնել Էջմիածինը, ավելի ճիշտ՝ Արարատը և Անին, բայց կողմնակի տեղեկացա, որ միջոցներ չունի: Նրան ուղարկողները ճանապարհի ծախս տվել են միայն մինչև Թիֆլիս և հետ: Չի՞ կարելի արդյոք, որ Հայ գրողների ընկերությունը նրան նպաստի յուր ճամփորդությունը լրացնելու, տալով ոչ 100 ,գոնե 50 ռուբլի: Կխնդրեի իմ կողմից, որ դու այս մասին մտածես և հնարավորինս անես: Հարկավոր է շտապել, որովհետև Յարճանյանը մտադիր է վերադառնալ Պոլիս վաղը կամ երկուշաբթի: Ինձ թվում է , որ Հայ գրողների ընկերության միջոցները ճիշտ այդպիսի բաների վրա պիտի ծախսվին»                                           ( Հր.Թամրազյան,Սիամանթո,Եր.,2003, էջ՝192):


            Սիամանթոն գրեթե միշտ նյութական կարիքի մեջ էր, Շիրվանզադեն իր «Կյանքի բովից » գրքում, հիշում է , որ մի անգամ Սիամանթոն և նրա ընկեր Մինասյանն անհաետացան: Մոտ երկու շաբաթ նրանց  չտեսավ ոչ մի տեղ: Կարծում էր, որ Փարիզից հեռացել են: Վերջապես, մի օր հանդիպում է նրանց Սեն- Միշելի վրա, պարզվում է, որ գումար չունեին և դրա պատճառով անտանելի  դրության մեջ էին.                 « Գիտեք, մի օր հուսահատությունն այն աստիճան էր, որ հիմարաբար մտածում էինք նետվել Սենայի մեջ, վերջ տալ մեր այս հիմար կյանքին: Միայն Մինասյանի մի բառը փրկեց մեզ: «Իսկ մա՞յրդ»-ասաց- և իսկույն մորս ողբը հնչեց ականջիս»                                 ( Ալ.Շիրվանզադե,հատոր 8, էջ՝354):
            Իսկ Սաթենիկ Ջաղեթյանը, ում հանդեպ բանաստեղծը քնքուշ զգացումներ էր տածում, հիշում է, որ Սիմանթոյի հագին երկու տարի շարունակ նույն կոստյումն է տեսել, բայց այնպես մաքուր էր, կոկիկ, այնպես էր պահված, կարծես նոր լիներ:         


            Հր. Թամրազյանը գրում է, որ Կովկասում այնքան մեծ է լինում բանաստեղծի նկատմամբ հետաքրքրությունը, որ Սիամանթոն Բաքվից նամակով խնդրում է եղբորը 50  օրինակ  Ամբողջական գործից ուղարկել, որը լույս էր տեսել 1910 թ. Բաքվում. (Տե՛ս նույնը, էջ՝ 192): 
            Հայ գրողների կովկասյան ընկերությունը մեծ սիրով ու ջերմությամբ Սիամանթոյին ընդունում է իր շարքերը: 
            Հանդիպումը հայ գրողների , մշակույթի ներկայացուցիչների, մտավորականների հետ, ընդհանրապես գրական մթնոլորտը տպավորում և մեծ ուրախություն են բերում բանաստեղծի սրտին:         
             Սիմանաթոյի գաղափարական աշխարհի վրա ահռելի հետք է թողնում հանդիպումը Հովհաննես Թումանյանի հետ.« Թումանյանն արդեն ծածկվել էր իր տան դռան ետևը , մինչև Սիամանթոն անշարժ կանգնել էր մայթի վրա: Երկու ձեռքերը անգլիական ամառային լայն վերարկուի գրպանները խոթած, դեմքը դեպի դուռը, որի հետևը ծածկվեց Թումանյանը, լուռ նայում էր:    
–Է՛, չգնա՞նք,- ասացի:       
Սիամանթոն ,առանց իր դիրքը փոխելու , հայացքը միշտ դռանը ուղղված, ասես ինքն իրեն խոսելով՝      
– Աս ինչ զարմանալի մարդ է աս մեր Թումանյանւ…
Ջրվեժի նման ՝ կը հոսի, կը հոսի , կը հոսի անդադար , և ծիածանը, որ կամար կը կապե իր վրա…
Ապա դարձավ դեպի ինձ և լուռ քայլեցինք կողք կողքի:     
Գիտեի, որ Սիամանթոն եղել էր Ամերիկայում և հավանաբար տեսել էր Նիագարայի ջրվեժը, բայց դեռ չգիտեի, որ ծիածանը առանց անձրևի կամար է կապում Նիագարայի վրա» (Վ. Ահարոնյան «Հովհաննես Թումանյան.մարդը և բանաստեղծը»,Բոստոն 1936, է) 116-117):    
Սիամանթոն Կովկասից մեկնում է Շվեյցարիա՝ բուժման նպատակով:  


            1914թ. մարտի 20-ին Ժնևից նա բացիկ է ուղարկում Հովհաննես Թումանյանին. « Քիչ մը ուշ, բայց կխնդրեմ, որ ընդունեք իմ լավագույն հիշատակներս և բարևեք իմ կողմեն ձեր հարգելի տիկնոջը և բոլոր զավակները»( Հովհ. Թումանյանի տուն- թանգարանի գիտական ֆոնդ):    
            Շիրվանզադեն  հշում է, որ մտադիր է եղել Մոսկվայում գրական ամսագիր հրատարակել՝ բոլոր անվանի հայ գրողների և մի քանի ռուս հայտնի գրողների աշխատակցությամբ.« Ես վճռել էի ամսագրի հրատարակությունն ապահովելուց հետո խմբագրությունը հանձնել Սիամանթոյին և Վահան Տերյանին…Պատահեց , որ մի երկու ամիս ստիպված եղա զբաղվել ընտանեկան գործերով…հուլիս ամսին հայտարարվեց պատերազմը, և ամեն ինչ հեղաժշրջվեց:

Մինչ իմ Կովկաս վերադառնալը, Սիամանթոն ուղևորվել էր արտասահման : Այլևս նրա չտեսա:  
Հինգ տարի անցած , երբ Պոլիս եկա, այնտեղ միայն լսեցի նրա եղեռնալի վախճանի մասին… Ինձ մնում էր միայն դժվարությունը՝ գնալ բանաստեղծի մորը տեսնելու և իմ վշտակցությունը նրան արտահայտելու…» («Կյանքի բովից», էջ՝ 356):

                                                                                                                           Լիլիթ Լալայան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Բաց նամակ Քեմալ Միթհատին»․ Ավետիք Իսահակյան

Հաջորդ գրառումը

Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել «Առուշ Առուշանյան» դաշինքի Գորիս քաղաքի շտաբի մոտ, և ոստիկանների մի մասը մուտք է գործել շտաբ․ ՄԻՊ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

Հանդիպումներ էստոնացի գրողի հետ Երեւանում եւ Գյումրիում

06/06/2025
6 հունիսի, 2025

Համերգաշարի բացումը՝ հայ երաժիշտով

06/06/2025
6 հունիսի, 2025

Յարո Զաբավսկի. ուսուցանել եւ արարել Դիլիջանում

06/06/2025
Դասական

«Ջազի Սիմֆոնիա». Գարի Քյոսայանը կներկայացնի իր հեղինակային ստեղծագործությունները

05/06/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել «Առուշ Առուշանյան» դաշինքի Գորիս քաղաքի շտաբի մոտ, և ոստիկանների մի մասը մուտք է գործել շտաբ․ ՄԻՊ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական