Հայաստանում հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164912 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 626377 վերջին մեկ օրում` 2224 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 7671 պացիենտ. մեկ օրում նվազել է 214-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 153500 անձ, վերջին մեկ օրում՝ 436 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3007 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 734 է: