Քնի պակասը վնասակար ազդեցություն է ունենում մարդու իմունային համակարգի վրա, հայտարարել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի քնի բժշկության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կալինկինը:
«Դա մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Քնի նվազման դեպքում իմունտետը կտրուկ ընկնում է, ցանկացած վիրուսով վարակվելու հավանականությունը ավելի քան 250% է, եթե մարդը քնում է հինգ ժամից պակաս, ի տարբերություն յոթ ժամից ավելի քնողների», – ասել է փորձագետը Говорит Москва-ի եթերում: