Մոսկվայում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները սկսվել էին դեկտեմբերի 5-ին։ Այժմ այնտեղ սկսվում են կորոնավիրուսային վարակի դեմ զանգվածային պատվաստումները: Ընդհանուր առմամբ պատվաստվել է շուրջ 190 հազար մարդ: Այս մասին հայտարարել է սոցիալական զարգացման փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:
«Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ, Մոսկվայում, մենք սկսում ենք զանգվածային պատվաստումներ», – ասել է Ռակովան և շեշտել, որ ավելի քան 100 հազար մարդ գրանցվել է պատվաստումների համար: