Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աստղագուշակ. հունվարի 17

17/01/2021
- Սոցիալական

Խոյ. Օրը կլինի բավական բարդ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները կամ բարձրացնել որակավորումը: Շրջապատի հետ հարաբերություններում հակված եք մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխհասկացվածության:

Ցուլ. Այսօր բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, և կարելի է խոշոր գործարքներ կնքել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող է հրաժարվեն նախապես մշակած պլաններից՝ նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի:

Երկվորյակներ. Օրվա առաջին կեսին արժե զբաղվել պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրները լուծելով: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առանձին քայլի վրա մտածելու: Հնարավոր է ռոմանտիկ կապ:

Խեցգետին. Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին՝ միայն ձեր անձնական թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների իրականացմանը:

Առյուծ. Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին՝ սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց փողի: Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում՝ զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:

Կույս. Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից: Շատերի համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության հետ հայտնվածներին:

Կշեռք. Այսօր ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ՝ իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանքի ընդունվելու համար, ինչը ենթադրում է այլ մարդկանց ղեկավարել:

Կարիճ. Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ: Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ հատկապես դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը:

Աղեղնավոր.  Այսօր օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն՝ շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատասխանը իրեն զգացնել չի տա:

Այծեղջյուր.  Այսօր ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:

Ջրհոս. Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Դրա հետ մեկտեղ էլ օրը հարմար է ինտելեկտուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: Հնարավոր են զգալի ծախսեր՝ կապված կահույքի գնման և բնակարանը բարեկարգելու հետ: Ուղևորություններին պատրաստվեք լրջորեն՝ դա կօգնի խուսափել հետաձգումներից:

Ձկներ. Այսօր դուք բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կստանաք, սակայն պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների: Այնպես որ ստեղծված հոգեբանական իրավիճակում լավագույն տարբերակը, որ աստղերը կարող են ձեզ առաջարկել, դա երեկոն միայնության մեջ անցկացնելն է:

Նախորդ գրառումը

…Բայց մեր արտասուքի մի կտորը գերության մեջ հայհոյում է կյանքը

Հաջորդ գրառումը

Facebook-ն արգելել է ԱՄՆ-ում զենքի աքսեսուարների եւ պաշտպանիչ սպառազինության գովազդը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
Հասարակություն

Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման. Հայ դատ

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին

21/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»

01/04/2026
Հաջորդ գրառումը

Facebook-ն արգելել է ԱՄՆ-ում զենքի աքսեսուարների եւ պաշտպանիչ սպառազինության գովազդը

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական