«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,-Sputnik Armenia-ի եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
Նազարյանը նշել է, որ պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ, որ կորցրած տարածքները չի ուզում պատերազմով հետ բերել, այլ քաղաքական գործընթացների միջոցով անել դա: