Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է CNA հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 35 զոհերի մասին ։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Մամուջու քաղաքում փլատակների տակից դուրս է բերվել 34 մարդու մարմին, եւս 8-ը մահացել են արդեն փրկարարական գործողությունից հետո:
Փլատակների տակ դեռ կան մարդիկ, որոնց թիվը չի ճշտվում։