Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետության առաջնությունը պետք է լինի սեփական անվտանգության համակարգի վերականգնումը և ամրապնդումը

15/01/2021
- Վերլուծություն

Ավետիք Չալաբյանի վերլուծությունը, –

Նոր տարուց ի վեր, ես ժամանակավոր դադար էի վերցրել քաղաքական թեմաներով գրելուց, փորձելով կենտրոնանալ անվտանգային ոլորտի խնդիրների վրա, որոնցից շատերը հանրայնացում չեն ենթադրում։ Սակայն հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, դեռևս գործող իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր, խաբուսիկ և վտանգավոր թեմա, փորձելով հիմա էլ դրանով համախմբել իր կողմնակիցներին, և երկարաձգել իր գոյությունը։ Դա տարածաշրջանում հիմնական մայրուղիների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության վերականգման խնդիրն է, որը այսօր ներկայացվում է որպես Հայաստանի շահերից բխող գործընթաց, և որի շուրջ սկսում են կերտվել նոր հանրային միֆեր։

Իրականում, այս խնդիրը խիստ տարողունակ է, և բազմաթիվ շահագրգիռ կողմեր ունի։ Այս խնդրի ամենամեծ շահառուն Թուրքիան է, որը նախկինում արդեն Վրաստանի տարածքով ելք էր ստացել Ադրբեջան, և դարձել էր այնտեղից արտահանվող նավթա-գազային ռեսուրսների հիմնական տրանզիտ իրականացնողը։ Ստանալով նոր հաղորդակցման միջանցքներ, և նվազեցնելով նաև ռազմական վտանգը եղածների նկատմամբ, Թուրքիան հնարավորություն է ստանում Կասպից ծովի վրայով ներթափանցել Կենտրոնական Ասիա, և օգտվել այդ տարածաշրջանի տնտեսական և մարդկային վիթխարի ռեսուրսներից, հընթացս այն փաթեթավորելով իր Պան-թուրանիստական գաղափարախոսությամբ։

Մյուս շահառուն Ռուսաստանն է, որը հնարավորություն է ստանում օգտագործել ադրբեջանական երկաթուղին, և դրանով մատակարարել իր ռազմական բազաները Հայաստանում և հիմա նաև Արցախում։ Ադրբեջանը, իր հերթին, հնարավորություն է ստանում ուղիղ կապ իրականացնել Նախիջևանի, և նրա միջոցով էլ Թուրքիայի հետ։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այն տեսականորեն կարող է օգտվել Նախիջևանի տարածքով Իրան գնացող երկաթուղուց, ինչ վերաբերվում է Բաքվով Ռուսաստան գնացող միջանցքից, ապա դրա օգտագործման հավանականությունը չնչին է, քանի որ այն ոչ տնտեսապես է շահավետ, ոչ էլ իրապես անվտանգ է լինելու մեզ համար։ Բոլոր դեպքերում, հաշվի առնելով տարբեր կողմերի շահագրգռվածությունը՝ վերագործարկել այս երկաթուղին, Հայաստանին, իր առկա վիճակում, դժվար է լինելու արգելափակել դա, և հիմա ավելի շուտ պետք է կենտրոնանալ՝ այս համատեքստում խելամիտ գործողություններով սեփական շահերը առավելագույնս առաջ մղելու վրա։

Շատ ավելի բարդ խնդիր է առաջանում, եթե այս երկաթուղու ապաշրջափակումից հետո, ի հայտ է բերվում թուրքական հարևանների հետ տնտեսական համագործակցության սերտացման ավելի ընդարձակ օրակարգ, ներառյալ փոխադարձ առևտուր, ներդրումներ, տուրիզմ, աշխատուժի շարժ, և այլն։ Գաղտնիք չէ, որ այդ հարևանները դիտարկում են հայկական պետականությունը որպես սեփական աշխարհաքաղաքական տարածքում պատահականորեն ձևավորված սեպ, և լավագույն դեպքում պատրաստ են համակերպվել նրա գոյությանը՝ իրենց վասալի կարգավիճակում, իսկ վատթարագույն դեպքում՝ կուզեին այդ սեպը ընդհանրապես վերացնել։ Ուստի ցանկացած տնտեսական համագործակցություն նրանք դիտարկելու են այդ երկարաժամկետ աշխարհաքաղաքական գերակայության տեսակետից, փորձելով այն օգտագործել՝ ավելացնելու թուրքական բնակչությունը Հայաստանի տարածքում, ձեռք բերելու առանցքային ենթակառուցվածքային օբյեկտները, հեռանկարում ամբողջ տարածքներով իրականացնելու թուրքական տարրի վերաբնակեցում, և այլն։ Սրա փորձը մեր հարևան այլ երկրներում իրենք ունեն, և նկրտումներն էլ չեն թաքցնում։

Ցավալին այն է, որ այս ամենում նրանք ունեն դաշնակիցներ Հայաստանի ներսում՝ ի դեմս օլիգարխիկ կապիտալի մի մասի, որը իր կարճաժամկետ շահը տեսնում է նոր առևտրային հնարավորությունների մեջ, առանց իրեն հաշիվ տալու դրա երկարաժամկետ կործանարար հետևանքների մասին։ Սրանց վրա է այսօր հենվում դեռևս գործող իշխանությունը, փորձելով վարդագույն հեռանկարներ նկարել սպասվող համագործակցության վերաբերյալ և մոլորեցնել հասարակությանը։ Իրականում ակնհայտ է սակայն, որ առանց տարածաշրջանում առկա հակամարտությունները հանգուցալուծելու, աշխարհաքաղաքական իրավիճակը կայունացնելու, և դրա համատեքստում Հայաստանի անվտանգության երաշխիքները ամրապնդելու, ցանկացած տնտեսական համագործակցություն դառնալու է միակողմանի խաղ մեր դեմ, և միայն նպաստելու է Հայաստանի հետագա թուլացմանը և ի վերջո կլանմանը՝ իր ագրեսիվ հարևանների կողմից։

Ուստի այս պայմաններում, հայկական պետության առաջնությունը պետք է լինի ոչ թե տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, այլ սեփական անվտանգության համակարգի վերականգնումը և ամրապնդումը։ Մեզ պետք է վերագործարկել արտաքին հարաբերությունները ավանդական գործընկերների հետ, որոնք խարխլվել են դեռևս գործող իշխանության անհեռատես գործողությունների արդյունքում, արդիականացնել և վերազինել բանակը, զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը, մաքրել պետական համակարգը գործակալներից, ներդնել քաղաքացիական պաշտպանության արդիական համակարգ, և ի վերջո պատրաստ լինել մեր ազգային շահերի պաշտպանությանը՝ բոլոր հասու միջոցներով։

Այս ամենը հնարավոր է, եթե երկրում ձևավորվի իշխանություն, որի հիմնական առաջնությունը կդառնա ազգային անվտանգությունը, և տեղի ունենա բոլոր ազգային կազմակերպությունների և անհատների համախմբում՝ մեր պետության անվտանգության և կենսունակության բարձրացման իրատեսական օրակարգի շուրջ։ Իրական համագործակցությունը հնարավոր է միայն ուժեղների մեջ, և մեզ այսօր պետք է նորից ուժ դառնալ։

Նախորդ գրառումը

Գուգարաց թեմի նոր առաջնորդը Սուրբ պատարագ կմատուցի

Հաջորդ գրառումը

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին»

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական