Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պոպովը դիվանագիտական ապտակ տվեց ՀՀ իշխանություններին․ Արման Աբովյան

14/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ի զորու չեղավ լուծել հանրության առաջ ծառացած կարևորագույն ռազմագերիների խնդիրը»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը․

«Այս խնդիրը շատ ակնհայտ ցույց է տալիս Արդբեջանի և Թուրքիայի իրական նպատակները կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարներում տարածաշրջանում և Հայաստանի հանդեպ, և այս պարագայում խոսել ճանապարհների, դիվանագիտական հարաբերությունների մասին քաղաքական խելագարության կանխավարկածից է»,-ասում է Աբովյանն ու հավելում, որ ԲՀԿ պատգամավորները աշխատում են այս ուղղությամբ՝ օգտագործելով բոլոր հնարավոր և անհնար լուծման եղանակները։

Միևնույն ժամանակ Աբովյանն ասում է՝ խնդրի լուծման հիմնական խողովակները իշխանության ձեռքում են։

Աբովյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչո՞ւ այսօր չմասնակցեցին ԱԳ նախարարի հետ փակ հանդիպմանը․

«Մենք չունենք ոչ մի ընդհանուր օրակագ իշխանությունների հետ նաև այդ դաշտում, որովհետև այն ապաշնորհ, անգրագետ քայլերը, որ մենք տեսնում ենք դիվանագիտական դաշտում առհասարակ, պարզապես մեզ չեն թողնում ոչ մի հնարավորություն ինչ-որ բան լսել կամ քվեարկել»։Աբովյանը պնդեց՝ ՀՀ իշխանությունը շարժվում է այն օրակարգով, որը իրեն պարտադրում են Ադրբեջանը և Թուրքիան։

«Փորձում են նաև հակառուսական տրամադրություններ գեներացնել, ինչը վտանգավոր և թշնամական է, որովհետև այն մարդիկ, ովքեր հակառուսական տրամադրություններ են փորձում գեներացնել, կամ թուրք են կամ թուրքի նախագիծն են փորձում իրականացնել»։Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, Աբովյանն ասաց․

«Ռուսաստանը կրկին ցույց տվեց Հայաստանի հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանը կամ չի տիրապետում իրավիճակին կամ մանիպուլյացիաներ է անում։ Նա հստակ ասում է՝ բոլոր փոխզիջումային գործընթացները պետք է իրականացվեին, երբ հասկանալի կլիներ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու մեխանիզմը կամ հենց կարգավիճակի հարցը։ Դրանով Պոպովը դիվանագիտական ապտակ տվեց ՀՀ իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին։ Պոպովը շատ հստակ ասաց՝ այս պարագոյւմ Նիկոլ Փաշինյանը ստում է և չկա կարգավորման պլատֆորմ, թե մեկ է պետք է տրվեր»։

Գալով ներքաղաքական իրավիճակին, ԲՀԿ քարտուղարն ասաց՝ հետքայլ անել չեն պատրաստվում, շարունակելու են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է իրական վտանգ և մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր և անհնարին իրավական և Սահմանադրությանը համապատասխանող քայլերը, որ ի վերջո աղետը վերջանա և Նիկոլ Փաշինյանը հեռանա»։

Հարցին, թե ինչո՞ւ ակտիվ չեն վերջին շրջանում, Աբովյանը վստահեցրեց՝ բոլոր հարթակներում գնում են պրոցեսներ, թե ինչի մասին է խոսքը՝ չմանրամասնեց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-ն մտահոգված է Բալթիկայում, Սև ծովում և Հյուսիսային Աֆրիկայում Ռուսաստանի ներկայության ուժեղացմամբ

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամ Սարգսյանը երկաթգծի իր տարբերակն է առաջարկում՝ ի հակադրություն Մոսկվայում հաստատվածի

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել. ես եղել եմ մեր տանը. Քոչարյան

07/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մեր թիմում հայտնհվի մեկը, որն ընտրություններին ավելի շատ ձայներ կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ. Քոչարյան

07/10/2025
Նորություններ

Փարաքար համայնքի ավագանին ղեկավար է ընտրել Օնիկ Ախվերդյանին

07/10/2025
Նորություններ

Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի. Թաթոյան

07/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամ Սարգսյանը երկաթգծի իր տարբերակն է առաջարկում՝ ի հակադրություն Մոսկվայում հաստատվածի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Եկեղեցու վրա հարձակումները, միանշանակ, ռեյտինգ չեն բերում ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ ՔՊ-ին. Քոչարյան

07/10/2025

Գործող իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներն իմ համար անհասկանալի են, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ...

ԿարդալDetails

Այսօր երևում են երկու միավոր, որոնք մտնում են խորհրդարան՝ «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի ուժը. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025

Ես մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել ընդամենը մեկ ամիս, դրա համար ՄԻԵԴ-ի որոշումն ինձ ուղղված չէ. Քոչարյան

07/10/2025

Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի ստացվի. Քոչարյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

07/10/2025

Ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը կլինի հունվար-փետրվարին. Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական