ՆԱՏՕ-ն «ծայրաստիճան մտահոգված է Ռուսաստանի հարաճուն ներկայությամբ» Բալթյան, Սև ծովի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամեդ ուլդ Գազվանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Իրականությունն այն է, որ մենք տեսնում ենք Ռուսաստանի ռազմական ներկայության աճ», ասել է Ստոլտենբերգը։