«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Չավին մինչեւ ապրիլ կվերադառնա կատալոնական ակումբ, հաղորդում է իսպանական Marca-ն։ 40-ամյա մասնագետն այժմ Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչն է եւ Քաթարում մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա Բարսելոնա։
Նշվում է, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունում Վիկտոր Ֆոնտի հաղթանակի դեպքում, Չավին կնշանակվի թիմի գլխավոր մենեջեր, Ժորդի Կրոյֆը կլինի մարզական տնօրենը։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում մինչեւ մրցաշրջանի ավարտը կմնա հոլանդացի Ռոնալդ Կումանը։ Անհաջող արդյունքների դեպքում, Կումանը կհեռացվի եւ նրան կփոխարինի Չավին, որը կատալոնական թիմում հանդես է եկել 1998-2015 թվականներին։
Նա «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Իսպանիայի 6-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։
News.am