ՀՀ ԱԺ-ում տեղի կունենան լսումներ «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով: Նման որոշում է կայացրել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Լսումները կանցկացվեն հունվարի 29-ին ժամը 11։00-ին ԱԺ նիստերի դահլիճում:
Լսումների մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
News.am