Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում / մաս 2

10/01/2021
- Վերլուծություն

Վարդան Բալյանի վերլուծության 2-րդ հատվածը, –

Այս տարիների ընթացքում որոշակի լրատվամիջոցների ջանքերով ձևավորվել են միֆեր կապված 1999 թվականին խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Միասնություն դաշինքի և, մասնավորապես, Վազգեն Սարգսյանի հետ։ Ներկայացվում է, որ Վազգեն Սարգսյանի այցին, հատկապես, ամերիկյան կողմը բացառիկ նշանակություն է տվել, ինչի վկայություն է ներկայացվում հանդիպումը փոխնախագահ Ալբերտ Գորի հետ, որ չգիտես ինչու անվանում են աննախադեպ։

Փաստ է, որ նույն փոխնախագահի ընդունելությանն արժանացած ՀՀ առաջին վարչապետը ամենևին էլ Վազգեն Սարգսյանը չի եղել, այլ ուշադրություն, վարչապետ Արմեն Սարգսյանը։

ՀՀ գործող նախագահի ամերիկյան այդ այցի որոշ մանրամասներ կներկայացնեմ, որպեսզի ի վերջո ազատվենք Վազգեն Սարգսյանի ամերիկյան այցի շուրջ ձևավորված միֆերից ու փորձենք հասկանալ, թե ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27֊ին և թե ի՞նչ է տեղի ունենում հիմա։

Վարչապետի պաշտոնում Լևոն Տեր֊Պետրոսյանի կողմից նշանակված Արմեն Սարգսյանը ԱՄՆ֊ում իսկապես շատ մեծ պատվով էին ընդունել։ Հայաստանի վարչապետը հյուրընկալվել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում/   CSIS, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկու հրավերով, կայացել է հանդիպում փոխնախագահ Գորի հետ։ Առաջին հանդիպումը, որին հաջորդել են բազմաթիվ ուրիշներ, այդուհանդերձ, արձանագրենք, առաջին հանդիպումը Արմեն Սարգսյանն ունեցել է ՀՀ վարչապետի պաշտոնում։ Գորի հետ հանդիպման վերջնամասում ԱՄՆ փոխնախագահը խնդրում է բոլորին լքել սենյակը և իրեն մենակ թողնել Արմեն Սարգսյանի հետ, իսկ մի քանի րոպե անց սենյակ է մտնում նախագահ Բիլ Քլինթոնը և Հայաստանի վարչապետին իր հետ տանում Օվալաձև աշխատասենյակ, որտեղ նրանք տևական առանձնազրույց են ունենում։

Վերլուծության առաջին մասը՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում / մաս 1։

Բամաթիվ այլ կարևոր հանգամանքներ և իրողություններ կան, որոնց համատեքստում արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքականության և Արցախյան հիմնահարցի հետ կապված մեր հանրությունում գերակա մանկամիտ մտածողությունն ուղղակի ծիծաղելի կդարձնեն, բայց այդ այլ գրառման նյութ է։ Արմեն Սարգսյանի դերին մենք դեռ կանդրադառնանք առաջիկայում, հիմա ուղղակի նորից հիշեցնեմ, որ հենց նա էր նախապատրաստել, վարել, գուցե և կազմակերպել Վազգեն Սարգսյանի հանդիպումը փոխնախագահ Գորի հետ։

Ինչևէ, այդ այցի հիմնական թեման հասկանալու համար արժե հիշատակել մի քանի կարևոր իրադարձություններ՝ Վազգեն Սարգսյանի օգոստոսյան այցը Մեղրի, սեպտեմբերի 21֊ին ռազմական շքերթը Երևանում, Հայաստան֊Սփյուռք առաջին համաժողովը Երևանում, նախագահներ Ալիևի և Քոչարյանի հանդիպումը Նախիջևանի հետ սահմանին, հոկտեմբերի սկզբին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի մոսկովյան այցը, հանդիպումները վարչապետ Պուտինի և այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ, ի դեպ, հաջորդ այցը նախատեսված էր հոկտեմբերի 28֊ին, որին ընդառաջ Հայաստան այցելած վարչապետ Սարգսյանը սպանվելուց անմիջապես առաջ հոկտեմբերի 27֊ին հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթի հետ։

Այս մասին կխոսենք ավելի հանգամանալից գրառման հաջորդ մասում, իսկ հիմա նշենք, որ նոյեմբերին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում նախատեսված փաստաթուղթը չստորագրվեց հոկտեմբերի 27֊ին Երևանում Ազգային Ժողովում կատարված սպանությունների հետևանքով։

Հատկանշական մի դիտարկում կներկայացնեմ 27֊ի գործով վկա, ԱԺ֊ում պատանդի կարգավիճակում հայտնված արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքից՝

“տպավորություն կար, որ տեռորիստները իրենց գործողությունները համարում էին փոքրիկ հեղափոխություն”։

Շարունակությունը հաջորդիվ, որտեղ կխոսենք 2018 թվականին տեղի ունեցած մեկ այլ փոքրիկ հեղափոխության մասին։ Իսկ մինչ այդ արձանագրենք, 1999 թվականի հոկտեմբերի 27֊ի հիմքում աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարն էր, որից էլ ծնվեց Դավիթ Հարությունյանի բնորոշումով Նաիրի Հունանյանի “փոքրիկ հեղափոխությունը”։

Շարունակելի

Նախորդ գրառումը

Պուտինը և Մակրոնը քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված հարցեր

Հաջորդ գրառումը

45րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

45րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական