2020 թ․ Ռուսաստանի Դաշնության համախառն ներքին արդյունքի 4%-ով նվազումից հետո 2021-ին այն կաճի 2.6%-ով: Այս մասին հաղորդվում է Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» հունվարյան զեկույցում:
Փորձագետները կանխատեսում են, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 4%-ով: Հիմնական պայմանը նրանք անվանում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի լայն տարածումը ամբողջ տարվա ընթացքում: