Չինաստանի իշխանությունները դեռ չեն տվել անհրաժեշտ թույլտվություններ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներին, ովքեր պետք է երկիր ժամանեն կորոնավիրուսի ծագումը պարզելու համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ ՉԺՀ բարձրաստիճան ղեկավարների հետ շփման ընթացքում ինքը նրանց տեղեկացրել էր, որ կազմակերպության համար տվյալ առաքելությունը առաջնային նշանակություն ունի, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: