1941թ. այսօրը` Սմոլենսկի ճակատամարտի ժամանակ, առաջին անգամ կիրառվեց «Կատյուշա» հրթիռային համակարգը, որը բեկում մտցրեց պատերազմի հետագա զարգացման մեջ:
«Կատյուշա», Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ ՀԿՌհ։ Այդ ընտանիքի զինատեսակներից թերևս առաջինը։ Անվանումը՝ ԲՄ-13, այսինքն Մարտական մեքենա-13 (ռուս՝ БМ-13, Боевая машина-13)։ Հայրենական մեծ պատերազմում (1941-1946 թվականներ) օգտագործված դաշտային ռեակտիվ հրետանու անփող համակարգերի ոչ պաշտոնական անվանումը։
Անծուխ վառոդով աշխատող ռեակտիվ արկերի (ՌԱ) մշակումը սկսվել է 1921 թվականին։ Տարբեր տրամաչափերի ՌԱ-ի ՝ «Կատյուշա»-ի արկերի նախատիպերի պաշտոնական փորձարկումներն ու մշակումն իրագործվել են 1929-1933 թվականներին։ ՌԱ ռազմաօդային ուժերում սկսել են օգտագործվել 1937-38 թվականներին։ 1938-41 թվականներին ստեղծվել է բեռնատար ավտոմոբիլի վրա մոնտաժված գործարկման բազմալիցք տեղակայանք։ Սովետական հրետանին Մ-13 ՌԱ-ով և ԲՄ-13 գործարկման տեղակայանքներով սկսել է զինվել Հայրենական մեծ պատերազմի նախօրեին։ Պատերազմի ընթացքում ստեղծվել են ՌԱ-ի և գործարկման տեղակայանքների զանազան տարբերակներ (ԲՄ13-ԱՆ, ԲՄ8-48, ԲՄ31-12 և այլն)։ «Կատյուշան» մեծ դեր է խաղացել մարտական գործողություններում։ 1941-1944թվականներին ԽՍՀՄ-ում արտադրվել են ավելի քան 100 հազար «Կատյուշա» և նրանց համար 12 միլիոն ՌԱ։