Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Հակոբյանի նախաձեռնած և արցախցիների ջանքերով չեղարկված տոնական միջոցառման կազմակերպիչը կոռուպցիոն բնույթի պետական տենդերներով հայտնի Ա/Ձ-ն է՝ Հայկ և Նաիրի Սարգսյանների ընկերը. Antifake.am

30/12/2020
- Սկանդալային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Ստեփանակերտում արցախցիների պահանջով ապամոնտաժվել է Աննա Հակոբյանի հիմնադրամի կողմից տեղադրած տոնածառը:

«Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր) ժամը 13:00-ին Vallex Garden Hotel ում: Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26-ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին: Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ: Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք», – այս մասին ավելի վաղ իր էջում գրել էր Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը:

Ինչպես կարելի է տեսնել տարածվող լուսանկարներից, տոնական միջոցառման անցկացման համար Ստեփանակերտում տոնածառից բացի տեղադրվել են նաև 2019թ. հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կազմակերպված միջոցառումների ընթացքում կիրառված և 2020թ. «White Shorja» լողափին հայտնված սպիտակ վրանները:
 

Հիշեցնենք, որ այս վրանները պատկանում են պետական միջոցառումներից միլիոնավոր դրամներ ստացած «EX production»-ին, որի տնօրենը Հայկ և Նաիրի Սարգսյանների ընկերն է՝ Գևորգ Աղաբալյանը:
 

«EX production»-ը հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպման համար պետական բյուջեից ստացել էր 7,770,000 դրամ, 2019թ. Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Վանաձորում կազմակերպելու համար 2,150,000 դրամ, «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար 17,880,000 դրամ: «EX production event»-ը ներգրավված էր եղել 2018թ. ՀՀ Անկախության օրվա, Կառավարության գործունեության 100 օրվա, WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման և պետական ֆինանսավորմամբ կազմակերպված այլ միջոցառումների տեխնիկական աշխատանքներում: Գևորգ Աղաբալյանն ու նրա ընկերությունը ակտիվ մասնակցություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին, Փաշինյանի ղեկավարած դաշինքի դրամահավաք երեկոյին և «Այո» ի քարոզարշավին: Աղաբալյանի ընկերությունն անգամ զբաղվել է 2018թ. մայիսին կառավարական առանձնատանը շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ սահմանամերձ համայնքների շրջանավարտների վերջին զանգի միջոցառման կազմակերպմամբ:

ԿԳՄՍ նախարարությունն էլ օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման համար 8 միլիոն 200 հազար դրամի պայմանագիր էր կնքել «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի հետ, ապա կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված` լուծել այն:

Մի կողմ թողնենք սովորական դարձած կոռուպցիոն ռիսկերն ու այն հանգամանքը, որ այս իշխանությունն ունի իր «անփոխարինելի» ընկերությունների ցուցակը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, որ Աննա Հակոբյանը ամուսնու հրաժարականը խրախուսելու ու դատարանի առջև կանգնելու, հազարավոր զոհերի մահը սգալու փոխարեն այնքան բարձր տրամադրություն ունի, որ տոնական միջոցառումներ է կազմակերպում: Սա է այս իշխանության ողջ «հմայքն» ու «թշվառությունը»:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պատրոն Դավիթի» ընկերությունը 6 մլն դոլարով գնել է «Իլ-76», դրա գինը քառակի ցածր է. Ճաղարյան

Հաջորդ գրառումը

Եղանակը Հայաստանում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իլհամ Ալիեւի զարմուհուն ձերբակալել են Հունաստանում

22/01/2025
Նորություններ

Ջոնի Դեփի փաստաբանը մեկնաբանել է Հոլիվուդի աստղի հետ սիրավեպի մասին լուրերը

10/06/2022
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկանդալ Ֆրանսիայում, հայազգի քաղաքապետը թուրքական մզկիթ է կառուցում

27/03/2021
Նորություններ

«Սորոսի» հիմնադրամը Հայաստանում 2020 թվականին ավելի քան 1.6 մլն դոլարի դրամաշնորհ է բաժանել

25/03/2021
Հաջորդ գրառումը

Եղանակը Հայաստանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական