Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմն Արցախում ղեկավարել են թուրք գեներալները. սա թուրքական հաղթանակ էր, ոչ թե ադրբեջանական

30/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վտարանդի թուրք լրագրող Ջեվերի Գուվենը տեսառեպորտաժում բացահայտել է երեք թուրք գեներալների անուններն ու նրանց գործունեությունը, որոնք որոշիչ դեր են խաղացել Արցախում Ադրբեջանի վարած պատերազմում, որն սկսվել էր 2020 թ․ սեպտեմբերի 27-ին։ Արդեն հայտնի է, որ ժամանակակից անօդաչու թռչող սարքերը և հրթիռները, որոնք Ադրբեջանը ձեռք էր բերել Իսրայելից, Թուրքիայից և Ռուսաստանից, կործանարար ազդեցություն են ունեցել Հայաստանի և Արցախի վրա: Հայտնի է նաև, որ Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցել են 200 թուրք ռազմական խորհրդականներ և մի քանի հազար սիրիացի վարձկաններ: Այնուամենայնիվ, սա առաջին դեպքն է, որ մանրամասն զեկույց է հրապարակվում պատերազմի ընթացքում Ադրբեջանում այդ թուրք գեներալների ներկայության մասին:

Թուրքիայի ռազմական ղեկավարներից մեկը գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայն է: Երկրորդը գեներալ-մայոր Բահթիյար Էրսայն է, իսկ երրորդը՝ գեներալ-մայոր Գյոքսել Քահյան: Այս թուրք գեներալների ներկայությունը Բաքվում կապված է մինչև Արցախյան պատերազմը Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովի հեռացման հետ, որը 27 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Ըստ ռուսական և այլախոհ ադրբեջանական աղբյուրների՝ նա մեղադրվում էր դավաճանության և Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ համագործակցության մեջ: Հաղորդվում է, որ Սադիկովին ձերբակալել են աշխատանքից նրան հեռացնելուց հետո, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրը: Այնուամենայնիվ, աշխատանքից հեռացնելուց հետո նրան այլևս չեն տեսել: Ըստ հաղորդագրությունների՝ Սադիկովը ծնվել է Դերբենտում (Դաղստան), ծագումով լեզգի է: Նա վատ է տիրապետել ադրբեջաներենին: Նաև պնդում են, որ նրա զարմիկը ծառայում է ռուսական բանակում՝ Գյումրիում։ Սադիկովը կրթություն է ստացել Ռուսաստանում: Կարևոր է նշել, որ մեծ թվով ադրբեջանցի զինվորներ էին ուղարկվել Թուրքիա՝ ռազմական կրթություն ստանալու համար: Սադիկովը թույլ չէր տալիս Թուրքիայից վերադարձածներին կարևոր զինվորական պաշտոններ զբաղեցնել: Նա դեմ էր թուրքական գերակայությանը Ադրբեջանի զինված ուժերում։ Արդյունքում, Թուրքիան պահանջեց Սադիկովի հեռացումը, որից հետո Թուրքիայում վերապատրաստվածներն ստացան ղեկավար պաշտոններ:

Վերադառնալով երեք թուրք գեներալներին, Շերեֆ Օնգայը Երզնկայում տեղակայված թուրքական երրորդ բանակի հրամանատարն է: Նա վերահսկել է Արցախյան պատերազմը: 1982-ին Օնգայը ավարտել է Անկարայի ռազմական ակադեմիան և ծառայել ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումներում: 2014-ին նա նշանակվել է 9-րդ բանակային կորպուսի հրամանատար: Նա որոշ ժամանակ Տուզլայի հետևազորի դպրոցի ղեկավարն էր:

Ադրբեջանում երկրորդ թուրք ռազմական ղեկավար գեներալ-մայոր Բահթիյար Էրսայն ավելի վաղ բանտարկվել էր մի սկանդալի («Մեծ մուրճ» գործողություն) մեջ ներքաշված լինելու համար: Այնուամենայնիվ, նրան ներում շնորհեցին և ազատ արձակեցին, հնարավոր է, որ նա գործարք էր կնքել իշխանությունների հետ՝ բացահայտելով դավադրության մյուս մասնակիցների անունները: Դրանից հետո նա ստացավ բրիգադային գեներալի կոչում՝ դառնալով 2-րդ Կոմանդոս բրիգադի պատասխանատուն, որը մեծ դաժանությամբ պայքարեց PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) դեմ Արևելյան Թուրքիայում: Այժմ նա Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության գործողությունների ղեկավարն է: Նա Արցախյան պատերազմի ողջ ընթացքում մնացել է Բաքվում և անձամբ ղեկավարել գործողությունները: Պատերազմն սկսվելուց առաջ Բաքվում և Գաբալայի ռազմական օդանավակայանում կառուցվել են արբանյակային կապի երկու կենտրոններ՝ տարածքում տեղակայված զինվորականների և շտաբների հետ կապ հաստատելու համար: Երկու կենտրոնները ղեկավարվել են բացառապես թուրքական բանակի կողմից: Ադրբեջանցի զինվորականներին հանձնարարված էր հնազանդվել թուրք վերադասների բոլոր հրամաններին և չվիճել կամ հակադրվել նրանց։ Էրսայը ղեկավարել է սիրիացի վարձկաններին, որոնք ավելի վաղ Թուրքիայի կողմից կռվել էին Սիրիայում և Լիբիայում: Բացի այդ, Էրսայը ղեկավարել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկան:

Երրորդ թուրք զինվորականը գեներալ-մայոր Գյոքսել Քահյան է, որն այս տարվա հուլիսից գտնվում էր Ադրբեջանում: Նա մտերիմ է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Նախկինում նա եղել է պաշտպանության փոխնախարարի տեղակալը։ Թուրքիայի կողմից Լիբիայում պատերազմին մասնակցելիս նա գերեվարվել է լիբիական ընդդիմադիր ուժերի կողմից, ապա ազատ արձակվել: Քահյան ղեկավարում էր Լիբիայում գործող թուրքական անօդաչու թռչող սարքերը, ինչը նրան արժեքավոր փորձ էր տվել Արցախի դեմ անօդաչու թռչող սարքերի կառավարման գործում:

Արցախյան պատերազմի ավարտից հետո ադրբեջանական հասարակությունն իր դժգոհությունն էր հայտնել, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղի տարածքում: Որոշ վերլուծաբաններ Ռուսաստանի ներկայությունն Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում որակել են որպես պարտություն Թուրքիայի և ԱՄՆ-ի համար և հաղթանակ Ռուսաստանի համար, քանի որ վերջինս իր ուժերը տեղակայել է «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի քթի տակ»: Ինչպես եզրակացրեց ռուսական «Վզգլյադ» առցանց թերթը, Արցախյան պատերազմի «ծրագիրը թուրքական էր, գեներալները թուրք էին, իսկ անօդաչու թռչող սարքերն արտադրված էին Թուրքիայում․․․ Բաքուն կարող է հաղթանակ տոնել, բայց հրամանատարության ու վերահսկողության առումով հաղթանակ կարող են տոնել թուրք գեներալները»:

Ադրբեջանական բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Օլեգ Գուլիևը, որն այժմ բնակվում է Մոսկվայում, «Վզգլյադ» թերթին ասել է. «Ադրբեջանը պետք է ամբողջությամբ վերադարձնի Ղարաբաղը։ Սա ճիշտ է և արդար: Բայց մենք ինքներս պետք է վերադարձնենք Ղարաբաղը: Եթե մենք այն վերադարձնենք թուրքերի վզկապով, ապա հետ կվերադարձնենք միայն Ղարաբաղը, սակայն կկորցնենք մեր երկրի մնացած մասը»։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մուտացիայի պատճառով պատվաստանյութերը կարող են ստուգվել արդյունավետության համար

Հաջորդ գրառումը

«Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր». բացառիկ մանրամասներ Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից. Mediaport

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

«Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր». բացառիկ մանրամասներ Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից. Mediaport

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025

Մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունենում Անկարայում։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը...

ԿարդալDetails

Դեռևս որևէ կոնկրետ բան չկա. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

15/05/2025

Հայhnյանքին, բռնnւթյանը շատ վատ եմ վերաբերվում, ցանկացած իրավիճակում պետք է մնանք դրանից դուրս. Անահիտ Ավանեսյան

15/05/2025

Այնպիսի տպավորություն է, որ գործընթացը վերահսկում է ոչ թե Թրամփը, այլ Պուտինը. BBC News

15/05/2025

Մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ. Ավանեսյանը՝ Նարեկ Զեյնալյանի մասին

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական