Այսօր ստորագրվեց Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ազատ առևտրի համաձայնագիրը, որի մասին գրել էինք ավելի վաղ:
«Այս համաձայնագիրը նոր և հատուկ փուլ է», – ասել է Թուրքիայի Առևտրի նախարար Ռուխսար Փեքջանը Բրիտանիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:
«Համաձայնագիրը կակտիվանա 2021 թվականի հունվարի 1-ից: Համաձայնագիրն ընդգրկում է բոլոր արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքները:
2019 թվականի դրությամբ երկու երկրների ընդհանուր առևտուրը գերազանցել է 16 միլիարդ դոլարը: Մեծ Բրիտանիան թուրքական ապրանքների արտահանման երկրորդ խոշորագույն երկիրն է: Մենք այնտեղ ենք արտահանել 11,3 միլիարդ դոլարի արտադրանք (Ռուսաստան՝ 3,46 միլիարդ դոլարի): Եվ այս ցուցանիշը կշարունակի աճել:
Սա Թուրքիայի պատմության մեջ երկրորդ ամենակարևոր տնտեսական պայմանագիրն է 1995 թ.ԵՄ-ի հետ Մաքսային միության պայմանագրից հետո»։