Razm.info-ն հաղորդում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորադագրություն է տարածել, որտեղ նշված է, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը «հայկական կողմի կրակից» երկու կորուստ և հինգ վիրավոր ունի։
Նույն հաղորադրությամբ ադրբեջանական կողմը պնդում է, թե «հայկական կողմը ևս կորուստներ ունի», սակայն, ՀՀ Պն֊ն ավելի վաղ հերքել էր, որ հայկական կողմից կորուստներ կան։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13: 45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: