Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հրապարակից բանակցողը». պատմություն, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց հայ հասարակությանը

21/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018 թվականի օգոստոսի 17-ին, երբ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաքով ամփոփում էր իր կառավարման 100 օրը, հայտարարեց.

«Ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Բայց ուզում եմ ասել, հաստատեք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»:

2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նշում է.

«Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները:… Հրապարակային եմ ասել, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ինչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ: Մենք համաձայն ենք, որ պետք է երկարատև, կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, և դրա համար առաջարկում ենք բանաձև, որևէ լուծում: Սա Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ղեկավարների անձնական պատասխանատվությունն է, և մենք պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում՝ թվարկումների հերթականությունն այստեղ բացարձակապես էական չէ: Մենք կարող ենք հակառակն ասել… բոլորը նույն հարթության վրա են:… Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Նախորդ երկու տարիների ընթացքում Հայաստանը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության, հասցրեց մսխել բոլոր այն հաջողությունները, որոնք վաստակել էին նախորդ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում: Մոռացվեցին շփման գծում միջազգային դիտորդական առաքելության և մոնիթորինգային մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունները, նվազեցվեց Արցախի սուբյեկտայնությունը, դաշտում Հայաստանի բացահայտ թողտվությամբ սկսեց որպես հակամարտության «կողմ» հանդես գալ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարը»:

Արձանագրենք, որ Ադրբեջանը նախկինում էլ «նեղսրտում էր», որ բանակցությունները ձախողված են, չեն արտահայտում հակամարտության կարգավորման իրական բնույթը: Սակայն Ալիևը նման հայտարարություն էր անում` միաժամանակ նշելով, որ «փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հատկապես, երբ հայկական դիվանագիտության առջև հսկայական հնարավորություններ էին ստեղծվել հակամարտության կարգավորման բանակցություններում շեշտակի հաջողություններ գրանցելու համար (և դրանք իսկապես իրականացվեցին), Ադրբեջանը միջազգային հանրության կողմից շարունակել է ընկալվել որպես ագրեսոր երկիր, որը նպատակուղղված ձևով ձգտում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով` սպառնալով Արցախի ժողովրդին:

Վերջերս ադրբեջանական կողմը իր բազմաթիվ պրոպագանդիստական հարթակներով` մի կողմից, պետական շրջանակներով` մյուս կողմից, Հայաստանին մեղադրում են, «աշխարհի մեղքերի» մեջ, Ադրբեջանի նախագահը նշում է ոչ պաշտոնական խողովակներով շփման, գաղտնի բանակցություններ վարման, հայկական կողմի խնդրանքների մասին:

Հետաքրքիր է, որ այսօր ԱՀ ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չհերքեց ադրբեջանական հարթակի տեղեկատվությունը գաղտնի բանակցությունների մասին: Ավելին, նա անուղղակիորեն հորդորեց Ադրբեջանին «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ» չտարածել` կարծես չցանկանալով ադրբեջանական կողմից գաղտնի տեղեկատվության հետագա արտահոսքը:

Հետաքրքիր է. երկրի առաջնորդը հրապարակում խմբված ժողովրդին հավաստիացնում է` «ոչ մի գաղտնի բանակցություն չի լինելու», «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է», «որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ» և այլն, իսկ երկու տարի անց տեղեկություններ են հրապարակվում ոչ պաշտոնական խողովակներով, գաղտնի բանակցությունների մասին, որոնք չեն հերքվում ո՛չ երկրի ղեկավարի, ո՛չ ԱԳՆ-ի կողմից:

Ադրբեջանական տեղեկատվական հարթակում ներկայացված էր, թե ինչ էր իբրև պայմանավորվում Արսեն Խառատյանը ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ. փուլային տարբերակով տարածքների հանձնում, Արցախի ժամանակավոր կարգավիճակ և այլն: Նախորդ տարիներին, մասնավորապես` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ներկայիս իշխանական-նախկինում ընդդիմադիրները մեղադրում էին իշխանություններին «հող հանձնելու», «Ապրիլյան պատերազմում պարտվելու» և «բանակցությունները ձախողելու» մեջ: Սերժ Սարգսյանի օրոք էլ են եղել ոչ հրապարակային տեղեկատվության հրապարակումներ, նաև` «հողերի հանձնման մասին»: Հիշենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, որտեղ նա պատմում էր Սերժ Սարգսյանի հետ ունեցած խոսակցության և Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքի մասին: Կարելի է պարզապես համեմատել այս գաղտնի տեղեկատվության օրինակների համարժեքությունը և համապատասխան եզրակացությունների գալ:

Հետաքրքիր է, թե երբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում` ներկայացնելու, թե ինչ է քննարկել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ և ինչ «թուղթ է պատրաստվում ստորագրել»:

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

Աղբյուր` AntiFake.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկախության տոնի միջոցառումների կազմակերպմամբ զբաղվել են «Ամանոր 2020»-ի և Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչները

Հաջորդ գրառումը

«Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։ Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Նորություններ

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

«Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։ Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական