Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական բանակին պետք է նոր և զորավոր առաջնորդ

19/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարո՞ղ ենք երևակայել պատմական մի իրադրություն, երբ Սյունիքի բնակիչներից բաղկացած աշխարհազորը ցանկանում է պահել իրենց բնակավայրերին կից իշխող բարձունքներն ու դիրքերը և թուրքին դրանք ոչ մի դեպքում չհանձնել, բայց հայկական կանոնավոր զորքի առաջնորդը՝ Դավիթ-բեկը, Մխիթար-սպարապետը, Անդրանիկը կամ Նժդեհը նրանց տարհամոզում են և թույլ չեն տալիս դա անել։ Այսինքն՝ ոչ միայն չեն խոստանում աջակցել իրենց հրամանատարության տակ եղած զինուժով, այլև չեն խրախուսում ինքնապաշտպանություն կազմակերպել։

Կարո՞ղ ենք երևակայել այդպիսի բովանդակությամբ զրույց սյունեցիների ու նշածս ազգային-ռազմական գործիչների միջև։ Կարծում եմ, չենք կարող, որովհետև դա ֆանտաստիկայի ժանրից անդին է։ Իսկ հիմա կարդանք ՀՀ ՊՆ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի և սյունեցիների երեկվա հանդիպման մասին հետևյալ հաղորդագրությունը.«Անդրադառնալով Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ տեղի ունեցած երեկվա հանդիպմանը՝ Քաջարանի քաղաքապետը պատմեց. «Նա էլ ասաց՝ այո, այդ դիրքերը պետք է թողնեք։ Անգամ իրեն առաջարկեցինք՝ կարող ենք պահել, ի վիճակի ենք պահելու, սակայն ասաց՝ պիտի տանք։ Նախարարը հանդիպման ժամանակ ասաց՝ կարող եք մնալ այդ դիրքերում, բայց խորհուրդ չեմ տա» (https://news.am/arm/news/619716.html)։

Խոսքը հետևյալ դիրքերի մասին է.«Այն դիրքերը տվեցինք, որոնք 1992-94 թվականներին չունեինք, ու հակառակորդը հեշտությամբ թիրախավորում էր Կապան քաղաքը, գյուղերը։ Մենք պատերազմի ժամանակ էինք զբաղեցրել այդ դիրքերը, որպեսզի կարողանանք փակել թիրախի ճանապարհը։ Այսօրվա հանձնված դիրքերը 1300 մետր բարձրության վրա էին։ Այդ դիրքերից հակառակորդի ցանկացած շարժ կարողանում էինք տեսնել։ Մենք այս դիրքերը հեշտությամբ չենք վերցրել, կռվով ենք վերցրել, ընկերներիս արյուն է մնացել այդ հողում, բայց այսօր այսքան հեշտ տվեցինք։ Մեր թեւերը ջարդեցին։ Չեք պատկերացնի, իջանք ու հեռվից նայում ենք մեր պահած դիրքերին, աննկարագրելի ցավ է։ Քոչվոր ցեղի նման քշեցին-քշեցին իջեցրին ստեղ։ Մեկը չկար մեր կողքին, մենք էլ մի բան ասեինք»,- ասաց քաղաքապետը»։

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Այվազյանի ՖԲ էջից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոմավառություն-երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ֆոտոշարք

Հաջորդ գրառումը

Տրոյական ձիու էֆեկտը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Տրոյական ձիու էֆեկտը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական