Համաճարակի ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդիկ ամբողջ ընթացիկ տարվա ընթացքում իրենց կարողությունն ավելացրել են 1,9 տրիլիոն դոլարով: Այսօր մոլորակի միլիարդատերերի կարողությունը 11,4 տրիլիոն դոլար է՝ 2019 թվականի 9,5 տրիլիոն դոլարի դիմաց: Հարստության աճը կազմել է 20%, եզրակացնում է Forbes-ը:
Ամենաշատն են հարստացել չինացի օլիգարխները՝ 60%-ով:
ԱՄՆ-ում Իլոն Մասկի կարողությունն է ամենաշատն աճել՝ 17 միլիարդ դոլարով: SpaceX-ի և Tesla-ի հիմնադիրը երրորդ տեղում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում: