Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փաստ»․ Ձևավորվում է հակառուսական կոալիցիա․ իշխանությունների «պլան Բ-ն»

17/12/2020
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանում հետպատերազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Պատերազմում փաստացի պարտությունը Հայաստանի հանրությունը չի ընդունում որպես ազգային պարտություն. օր օրի ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ պարտությունը կրել է իշխանությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Հասարակությունը գրգռված է, նյարդային և շոկի մեջ։ Ակնհայտ է Փաշինյանի մոտալուտ հրաժարականը, որը, բացի հանրային պահանջից, նաև քաղաքական ծանրակշիռ մեծամասնության պահանջ է։ Երկրում ձևավորվել է «կոնսենսուս -1» ձևաչափ, որտեղ բոլորը՝ քաղաքական ուժերը, նախկին և ներկա նախագահները, նախկին վարչապետները, գիտական և մշակութային դեմքերը (բացի իշխանական կամ իշխանությանը հարող մի քանիսից), ընդդիմադիր կուսակցությունները, կրթական ու գիտական հաստատությունները, տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ, նաև հոգևոր հայրերը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այս ամենով հանդերձ, սակայն, Փաշինյանը հրաժարվում է կատարել մեծամասնության պահանջը, իր թիմակիցները մեծագույն ուժ են գործադրում՝ ցույց տալու համար, թե երկրում բան չի կատարվում, ամեն ինչ նորմալ է, Փաշինյանը վայելում է ժողովրդի վստահությունը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձեր է անում որևէ կերպ վերականգնել իր հեղինակության փշուրները, բայց ապարդյուն։ Ցանկացած խոսք, գրառում, ուղերձ հանդիպում է հանրության դժգոհությանը և, որ իր համար ամենից ցավոտն է, զայրույթին։ Քաղաքական վերադասավորումները ևս չեն թեթևացնում ժողովրդական ցասումը, նախարարներ ու մարզպետներ փոփոխելն արդյունք չի տալիս։ Իշխանությունը, սակայն, չի հանձնվում՝ դաշտ բերելով հերթական պլանը։ Այսպես, ըստ առկա տեղեկությունների, իշխանությունը «պլան Բ» է մշակել, որ երբ անհնար դառնա Փաշինյան անձի գոյությունը քաղաքական դաշտում, նրա հրաժարականի պարագայում իշխանական խմբակցությունը կարող է առաջադրել մեկ այլ «հեղափոխականի»՝ Արարատ Միրզոյանին։

Արարատ Միրզոյանը, համարվելով հակառուսական ուժերի ներկայացուցիչը Փաշինյանի իշխանության մեջ, սկսել է քաղաքական կոնսուլտացիաները՝ այս տարբերակի հավանականության դեպքում իր հավանական աջակից հակառուսական ուժերի և գործիչների աջակցությունն ստանալու համար։ Արարատ Միրզոյանը վերջին շաբաթում հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական «արևմտամետ» և մեծամասամբ «հակառուս», «հակապուտինյան» գործիչների հետ։ Միրզոյանի դեմքով փորձ է արվում ստեղծել իշխանական «ազգային համաձայնություն», սակայն իրականում հակառուսական վեկտոր ունեցող մի միավորում, որը կդիմագրավի ռուսական ազդեցությանը հետպատերազմյան Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտում։ Գործող ԱԺ նախագահը, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, առնվազն 20 տարվա ընդգծված հակառուս Արամ Սարգսյանի հետ։ Մյուս գործիչը արևմտյան լիբերալ արժեքները փառաբանող «ՄԱԿ» կուսակցության նախագահ, գործարար Գուրգեն Արսենյանն է, հաջորդը՝ Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Նշվածները ոչ այնքան կուսակցական գործիչներ են, հատկապես վերջին տասնամյակում, այլ ավելի շատ հանդիսանում են արևմտյան կողմնորոշմամբ և, որ ավելի կարևոր է, ֆինանսավորմամբ գործող տարատեսակ մեդիա հարթակների սիրելի հյուրերը։ Արամ Սարգսյանը հայտնի է հանրությանը առավելապես նրանով, որ Վազգեն Սարգսյանի եղբայրն է և հաճախ է հոլովում նրա անունը, հիմնականում՝ անտեղի։ Արամ Սարգսյանն առիթը բաց չի թողնում տարբեր թեմաներով հարցազրույցներում վատաբանել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի իշխանություններին, մշտապես քննադատում է՝ սկսած 102-րդ ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարությունից մինչև ՀԱՊԿ և ԵՏՄ անդամակցություն։ Նույնը կարելի է ասել Լևոն Շիրինյանի մասին, որը 2,5 տարի արևմտյան և սորոսական մեդիաների սիրելին է, ու դարձյալ նույն քարոզչական թեզերով՝ թե որքան վատ է Ռուսաստանի հետ բարեկամությունը, պետք է խզել, հրաժարվել, ընդհուպ՝ «ավելի լավ է թուրքի շուն լինել, քան ռուսի հպատակ». սա իր միտքն է՝ հնչեցրած բազմահազարանոց լսարան ունեցող մեդիահարթակում»,-գրում է թերթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը կհրաժարվի ինքնուրույն լքել Սպիտակ տունը, և ուժով նրան ստիպված կլինեն իջեցնել աստիճաններից

Հաջորդ գրառումը

Էդմոն Մարուքյանը մեկնել է Մոսկվա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ֆիդանը գիտի, թե երբ է ստորագրվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը

13/09/2025
Քաղաքականություն

Այսօրվա դինամիկան և հայտարարությունները լավատեսություն են ներշնչում. ԵՄ-ն Ռուբինյան-Քըլըչ հանդիպման մասին

12/09/2025
Քաղաքականություն

Թրամփը նորից Հայաստանն անվանել է Ալբանիա

12/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան. Մարգարա անցակետի մոտ նրան դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը

12/09/2025
Հաջորդ գրառումը

Էդմոն Մարուքյանը մեկնել է Մոսկվա

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական