Հունաստանի խորհրդարանը գերակշիռ մեծամասնությամբ վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ մասին հուլիսի 8-ին հայտարարել է Հունաստանում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը։
Համաձայնագիրը վավերացրել է 25 երկիր, համապատասխան ընթացակարգեր այժմ իրականացվում են Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։