Երբ գործի նյութերը ստանանք՝ այդ ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում. Սերժ Սարգսյանը հեռացավ Հակակոռուպցիոն կոմիտեից

Քիչ առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իրավապահների ուղեկցությամբ դուրս եկավ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Երբ գործի նյութերը ստանանք՝ այդ ժամանակ կխոսենք: Բան չեմ հասկանում»,–ասաց նա և նստելով մեքենան՝ հեռացավ։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել։ Ըստ այդմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։
