Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Քոչարյանը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։ Նրա՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո այս մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել։ Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,– նշել է Միկոյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցումներին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակը Քոչարյանը, ձերբակալվել են։ Ռոբերտ Քոչարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Կիսվել