Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

Բժիշկները 19 ժամվա ընթացքում վաճառել են ֆերմերի 4 տոննա խնձորը

Չինաստանում բժիշկները, բուժքույրերն ու հիվանդանոցի անձնակազմը 19 ժամվա ընթացքում վաճառել են  չորս տոննա խնձոր, որպեսզի օգնեն  կաթված ստացած ֆերմերին։

Տղամարդը վատացել էր իր բերքը տեղափոխող բեռնատարը վարելիս.  նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները փրկել են ֆերմերի  կյանքը, սակայն այժմ նրան երկարատև վերականգնողական շրջան է անհրաժեշտ։

Ֆերմերը ընտանիքի միակ կերակրողն է, և ամբողջ բերքը, որից կախված է ընտանիքի եկամուտը, փտելու եզրին էր։

Իրավիճակի մասին իմանալով՝ հիվանդանոցի անձնակազմը որոշեց օգնել։

Շատերը մեկ կամ երկու կիլոգրամ միրգ գնեցին իրենց համար, իսկ մյուսները՝ ավելի մեծ քանակությամբ՝ իրենց հարազատների հետ կիսելու համար։

Նրանք նաև կազմակերպեցին խնձորի վաճառքը հենց բուժհաստատության մուտքի մոտ և օգնեցին տեսակավորել ու կշռել միրգը։։

Այնուհետև նրանք այդ մասին տեղեկացրին տեղական չատերում և սոցիալական ցանցերում. լուրն ակնթարթորեն տարածվեց, և մարդիկ սկսեցին գալ տարբեր վայրերից՝ խնձոր գնելու։

Ի վերջո, ամբողջ բերքը վաճառվեց 19 ժամվա ընթացքում՝ ընտանիքի համար ապահովելով մոտ 34 000 յուան ​​(մոտավորապես 365 000 ռուբլի) եկամուտ։

Ըստ բժիշկների՝ ֆերմերն ու նրա կինն արտասվել են հանրային աջակցության այս դրսևորումից, քանի որ նրանք բառացիորեն փրկվել էին ֆինանսական անկումից։

Ո՞վ կօգնի հայ գյուղացիներին, որոնց բերքը փչանում է, քանի որ այս տարի արտահանում չկա։