Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է անակնկալ այցեր կատարել ՊՆ զորամասեր. նա հայտնել է սոցցանցում։

«Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ստուգումից մինչև ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը պահելով ուշադրության կենտրոնում»,– նշել է նա:

Պապիկյանը երեկ հայտարարել էր, որ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում, և սպաների խմբերը կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով:

Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։