Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Էսքան զոհ բանակում, էսքան զոհ փողոցում, էսքան թմրանյութ, էսքան պարտք, էսքան ատելություն ու մեծ կազինո դարձած երկիր, բայց փոխարենը ասֆա՜լտ-ասֆա՜լտ-ասֆա՜լտ. Արտավազդ Ալավերդյան

Էսքան մահ բանակում «խաղաղության» ժամանակ…

Ո՞վ է պատասխանատուն։

Բոլոր նրանք, ովքեր իրենց ընտրությամբ «տեր կանգնեցին էս խաղաղությանը» պատասխանատու են էս իրավիճակի համար։

Թե ի՞նչ խայտառակություն է մեր երկրում, խոսքերն էլ չեն հերիքում.

Իշխանական պատգամավորը չի գիտակցում, թե ինչ է լինում պետության հետ, երբ պետական պարտքը չես վճարում, ասեմ՝ վարվում են պարտքը չտված, «թռածի» պես։

Էսքան զոհ բանակում, էսքան զոհ փողոցում, էսքան թմրանյութ, էսքան պարտք, էսքան ատելություն ու մեծ կազինո դարձած երկիր, բայց փոխարենը ասֆա՜լտ-ասֆա՜լտ-ասֆա՜լտ ու չհաստատվող սուբվենցիաներ, ծրագրեր։

Ու՞մից, ի՞նչ ենք ուզում…

Թե բա դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցում, որտեղ փառքի անկյուններ, հերոսի ու հայրենիքի պատկերներ չեն լինելու։

է հե՜յ…

Արտավազդ Ալավերդյան

Վանաձոր համայնքի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար