Ադրբեջանը Քարվաճառում հայկական Դադիվանքի քարոզիչ է նշանակել ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանաքարիին: Ադրբեջանական ԶԼՄ-ները ևս հաղորդել են այս մասին: Բացի այդ, համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են Դադիվանք այցելել ադրբեջանցիներ և ուդիներ, որոնք աղոթել են Դադիվանքում:
Ուդի հոգևորականը հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում գտնվում է ավելի քան 300 «ալբանական» եկեղեցի, որոնք նա պատրաստվում է այցելել: