Անուշավան Աղաջանյանը նշանակվել է Ղրիմի փոխվարչապետ

Ղրիմի Հանրապետության պետական խորհուրդը միաձայն հաստատել է Անուշավան Աղաջանյանի թեկնածությունը Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալի (փոխվարչապետի) պաշտոնում։
Մինչ այդ նա զբաղեցնում էր տարածաշրջանի արդյունաբերության և առևտրի նախարարի պաշտոնը։
