Դժվար եմ պատկերացնում, որ որևէ հեռացման որոշում դատարանի կողմից կասեցվեր, և ես շարունակեի դա անել. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին

Հայաստանի Հանրապետությունում կա Սահմանադրություն, որտեղ ասվում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամաբ դատական հայցին, ։
Նրա խոսքով՝ մնացած մասն իրավական գնբահատականի հարց է, և ինքը չի կարող իրավական գնահատական տալ։
«Դա համապատասխան մարմինները պետք է անեն։ Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր որևէ հեռացման որոշում դատարանի կողմից կասեցվեր, և ես շարունակեի դա անել։ Եթե ես դա անեի, իմ դեմ միանշանակ քրեական գործ կհարուցվեր»,- ասաց Փաշինյանը։
