Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Կարող է լինել նաև 3-րդ ընտրություն՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ. ոչ էն ենք ուզում, ոչ էն. Փաշինյան

Չպետք է լինի մի իրավիճակ, երբ որևէ մեկն ասի՝ Հայաստանը գնալու տեղ չունի, Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Մենք գործնականում ապացուցեցինք, որ Հայաստանը պետք է շատերին՝ որպես միջազգային հանրության պատասխանատու գործընկեր և շատ կարևոր երկիր։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ապացուցեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը ծայրագավառ չէ, այլ խաչմերուկ է»,- ասաց նա։

Անդրադառնալով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պահանջի մասին, նա նշեց.

«Անպայման հետագայում հանրաքվե կանենք, բայց դա տեղի կուեննա այն բանից հետո, երբ պաշտոնապես դիմած լինենք ԵՄ-ին անդամակցության հարցով։ Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ պետք են այնքան ժամանակ, մինչև մեր ժողովուրդն ընտրություն կկատարի դրանցից որևէ մեկի օգտին։

Իմիջիայլոց, կարող է լինել նաև 3-րդ ընտրություն՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ՝ ոչ էն ենք ուզում, ոչ էն։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են»,- ասաց Փաշինյանը։