Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։
Ինչպես հաղորդում է RBК-ն, փոխանակման շրջանակներում Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 261 զինծառայողի, իսկ Ուկրաինան՝ Ռուսաստանին՝ 24 զինծառայողի մարմին։
Նախորդ փոխանակման ընթացքում 31 մարմին տեղափոխվել է Ռուսաստան, իսկ 501-ը՝ Ուկրաինա։
