ՀՀ ԱԳՆ-ն կապ է հաստատել Ռուբեն Վարդանյանի տիկնոջ հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հանդիպման առաջարկ է փոխանցել՝ բանավոր ընթացակարգով։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ հանդիպման օրն ու ժամը դեռևս որոշված չեն։
Ավելի վաղ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել էր, որ ՀՀ արտգործնախարարությունից իր հետ կապ չեն հաստատել և որևէ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ չեն փոխանցել՝ դեպի Բաքու հնարավոր այցը կազմակերպելու համար։
