Թրամփն Ալիևին հրավիրել է մասնակցելու G20-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի կարևորությունը տարածաշրջանային կապի առումով, և հաղորդվել է, որ Ադրբեջանում տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքները գտնվում են իրենց վերջնական փուլում. հայտնում է ադրբեջանական APA-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում նաև հույս է հայտնվել Հայաստանում TRIPP նախագծի աշխատանքների արագ մեկնարկի վերաբերյալ։
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին G20-ին մասնակցելու հրավերի համար։
Սա մեր երկրի նկատմամբ բարի կամքի դրսևորում էր. ասել է Ալիևը։
