Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Զելենսկուն սպասվում է նույն ճակատագիրը, ինչ կատարվեց Սաակաշվիլու հետ. Մեդվեդև

Վլադիմիր Զելենսկին ակտիվորեն մոտենում է իր «կարիերայի» ավարտին՝ որպես սպառվող նյութч Մոսկվայի դեմ պայքարում. հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը մատնանշել է ոչ բարեկամ երկրների ցանկությունը՝ բոլոր միջոցներով ոչնչացնել Ռուսաստանը, որի համար արևմտյան քաղաքական գործիչները վարձում են հանցագործների, ինչպիսին է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին. գրում է ռուսական լրատվամիջոցը։

«Ինչի է վերածվել նախկին փողկապ ծամող վրաց ցարը և ինչպես են նրա տերերը վերաբերվել նրան, լավ հայտնի է։ Նա այժմ  չափազանց խղճալի վիճակում է», – ասել է Մեդվեդևը։

Ռուս պաշտոնյան  վստահությունէ  հայտնել, որ Զելենսկուն նմանատիպ ճակատագիր է սպասվում։

«Կիևյան անիծյալ ծաղրածուն ավելի լավը չէ և ակտիվորեն շարժվում է դեպի իր նողկալի «կարիերայի» ավարտը»։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Արևմուտքը սխալվում է՝ հավատալով, որ դրանից հետո կկարողանա պարզապես դուրս գալ խաղից։

«Հատուցում է սպասվում ոչ միայն նրանց, ովքեր անմիջականորեն կատարել են հանցագործությունները, այլև նրանց, ովքեր պատվիրել են դրանք», – ընդգծել է Մեդվեդևը։

Նա նշել է, որ Եվրոպան չի կարողացել հաղթել Ռուսաստանին Կիևի ռեժիմի միջոցով, բայց ինքն իրեն հսկայական տնտեսական և քաղաքական վնաս է հասցրել։ Եվ Ուկրաինային անխուսափելիորեն կործանում է սպասվում, եթե նրա ժողովուրդը չգտնի նոր, խելամիտ առաջնորդներ։