Տեսանյութ. Ատեստացիայի նպատակը բացարձակապես մասնագիտական չէ, ատեստացիայի նպատակը քաղաքական է, բացարձակ քաղաքական. Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե՝ չատեստավորված ուսուցիչը չպետք է աշխատի։
Մի կողմ թողնենք այն, որ ներկայիս կառավարող ուժն իր՝ թե բարձրաստիճան պաշտոնյաների, թե միջին ֆունկցիոներների կենսագրական հետագծի պայմաններում՝ գրեթե ոչմիտեղից միանգամից դեպի իշխանություն, չունի որեւէ մասնագիտական տիրույթում ատեստացիայի մասին խոսելու բարոյական իրավունք։
Հարցն այն է, որ ատեստացիայի նպատակը բացարձակապես մասնագիտական չէ։ Ատեստացիայի նպատակը քաղաքական է, բացարձակ քաղաքական։ Ատեստացիան յուրօրինակ «թուր» է, որի տակով պարզապես կառավարող ուժը անցկացնում է առանձին ոլորտների ներկայացուցիչների։
Բնական է, որ ուսուցիչները այստեղ պետք է լինեին առաջիններից մեկը, քանի որ դա կարեւորագույն ոլորտ է՝ հանրակրթություն, որտեղ ձեւավորում են մարդուն, նրա մտածողությունը, աշխարհայացքը եւ այլն։ Ըստ այդմ, այդ ձեւավորողներին պետք է անցկացնել «թրի» տակով, որի անունը դրել են ատեստացիա։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
